Էյ հեյ, էս ո՞ւր ենք հասել. ԱԺ պատգամավոր

ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե «սարսափելի տեղեկություն» ունի հայտնելու և անդրադարձավ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակմանը:    «Վարչական լծակների ուղղակի գործադրմամբ՝ Մշակույթի նախարարության հրահանգով փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված մի ցուցահանդես, որը նվիրված է եղել խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին: Ցուցահանդեսի փակումը ուղղակի գրաքննություն է իրականացված մշակույթի նախարարության կողմից, ոստիկանական գործառույթների ստանձնում է, և ընդունելի չէ։ Այս երևույթը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության օրոք, որի հիմնադրումը խարսխված է անկախականության վրա, նժդեհականության վրա, և Նժդեհն ինքը այդ բռնությունների զոհն էր: Ինձ մոտ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմից էս ասոցիացիան է առաջանում՝ Էյ հեյ, էս ո՞ւր ենք հասել։ Սա ոչ մի ձև իմ ուղեղի մեջ չի տեղավորվում», - հայտարարեց Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը մեջբերեց Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի պարզաբանումը, թե մենք պետք է պարզ երեսով նայենք պատմությանը, բայց ցուցահանդեսը մի փոքր քաղաքականացված էր: «Ո՞նց կարելի էր քաղաքականացված չլիներ, եթե նվիրված է բռնադատվածներին: Ո՞նց կարող է արվեստը, մշակույթը քաղաքականացված չլինի, երբ  հենց նրա համար է, որ վեր պետք է հանի սուր երևույթներ, հարցադրումներ, որոնք հասարակությանը առաջ պետք է տանեն: Նժդեհն ինքը բռնությունների զոհ էր և տարիներով Սիբիրում էր: Սենց ենք անում, որ ՌԴ պետդումայի պատգամավորը կարող է իրեն թույլ տալ անվանել թշնամական քայլ մեր մի հայրենակցի փողոցի վերանվանումը մեկ այլ հայրենակցի անունով: Ավելին՝ ԵՊՀ-ն նորից անվանենք Մոլոտովայի անվան, Մաշտոցի պողոտան՝ Պրոսպեկտ»,-ասաց նա:  

դիտվել է 29 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am