Կոյաճահճում նստած՝ ուրիշի վարդի փշերն են հաշվում... խելքի աշեցեք

Ռուսաստանում անցած շաբաթավերջին ծավալված «դրամատիկ իրադարձությունները» բավականին բուռն ու դիտարժան արձագանքներ ունեցան Հայաստանում և սոցցացերի «հայկական» հարթակներում: Իրարանցում էր, ինչպես ասվում է՝ էլ դու սուս: Ու բուռն: Ու հախուռն: Ու ծայրահեղ ծիծաղելի: Դառնածիծաղելի:

Առաջինն, իհարկե, ոգևորվեցին ինչպես գրանտով հակառուսները, այնպես էլ՝ պաթոլոգիկ ռուսաստանատյացները: Ու գնա՜ց... «Ռուսաստանը կործանվում է», «Ռուսաստանը փլուզվում է», «այ էդպե՜ս...«, «ոնց կանխատեսել էի (էինք)» (թովա՝ թե):

Սորոսա-թրքամետ շրջանակների ոգևորությանն ու ցնծությանը չափուսահման չկար: Շատերն այնպես էին մեկնաբանում, որ բանից անտեղյակ մարդուն կարող էր թվալ, թե դա հենց իրենք, օրինակ, ասենք, Տիգրան Խզմալյանը կամ, ասենք, էն Փաշինյանի մոռացված խորհրդական Խառատյանն էին Պրիգոժինին հեռակառավարում, ասում՝ դեպի որ կողմ շարժվի, հաջորդ քայլով ինչ անի և այդպես շարունակ:

Թե ասա՝ որ Ռուսաստանը, ենթադրենք, կործանվեց, դրանից ձեզ՝ ի՞նչ: Պարզ չէ՞, որ ինչ լիներ-չլիներ, նման դեպքում, առաջինը լինելու էր թուրք-ադրբեջանական հարձակում Հայաստանի վրա, որ էդ խառը վիճակում իրենց հարցերը լուծեն, մանավանդ՝ էս պայմաններում:

Մի վերլուծացավի էին եկել համատարած, որ ասելու չէ: Բայց լավ խնդալու առարկա է: Էս է լինելու, էն է լինելու, ֆլան-ֆստան: Էն էլ Պրիգոժինը բռնեց ու «զադնի դրեց»: Մե հուսախաբություն, մե պախարակաջղայնոտ հորդորանքներ: Կարծես՝ Պրիգոժինն էլ, Լուկաշենկոյի հետ զրուցելու արանքում, «կպած» թերթում էր հայկական Ֆեյսբուքը հասկանալու համար, թե ինչ անի կամ ինչն էն չի անում:

Մյուս «կողմն» էլ պակասը չէր: «Պուտին ժիվեե վսեխ ժիվիխ» տոնայնությամբ հակադարձում էին ռուսաստանյան իրադարձություններից «վաԴացած», «5 րոպեից կավե ոտքերով հսկայի» տապալում» կանխատեսողներին: Թե՝ «ռուսաստանը հավերժ է, ռուսաստանը չի կործանվի»:

Ռուսագետների, ռուսաստանագետների այդ օվկիանոսում կային առավել «շուստրիները», որոնք թեթևակի զսպելով ոգևորությունը կամ անհանգստությունը՝ այնպիսի ձևակերպումներով էին վերլուծաբանում, որ իրադարձությունների հետագա ընթացքի ցանկացած տարբերակում, խորիմաստ մանդարինի կեցվածք ընդունելով՝ ասեն, թե «բա որ ասո՜ւմ էի...»:

Բայց ամենից ցավոտն ու միաժամանակ զավեշտականն այն է, որ այսքան գիտուն, «վերլուծագետ» ու «փորձաբան» կա մի հանրույթում, մի ժողովրդի շարքերում, որ երկրովի-ազգովի հաջողացրեց ընդամենը մի քանի տարվա մեջ դղրդյունով վարի տալ այն ամենը, ինչ 30 տարի ստեղծել էր՝ մեծագույն զոհողությունների գնով՝ անկախություն, ինքնիշխանություն, հաղթանակ, բանակ, պետություն, տնտեսություն...

Կողքից նայելիս այն տպավորությունն էր, որ կոյաճահճում ընկղմվածներն աշխուժորեն քննարկում են օտարի վարդի փշերը, փոխարենը մտածելու այն մասին, թե էս խայտառակ վիճակից մե՛նք (իրենք էլ հետը, էլի), ոնց դուրս գանք:

Հա, բայց ամենից «շուստրին», միևնույն է, Նիկոլ Վավայևիչն էր: Շունչը պահած ամբողջ օրը տազ արեց, իսկի մի ծպտունիկ էլ չհանեց: Մարդիկ կային, անհանգստացան, հո «գերագույն» Նիկոլին բան-ման չի՞ պատահել: Ախր անգամ լայվ չմտավ ինչ-որ կաֆելապատ տարածքից ու չճվճվաց, թե «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը...» կամ նման մի բան:

Շունչը պահած սպասում էր: Չնայած չար լեզուներն ասում են, որ այդ ընթացքում երկու տեքստ էր հորինել, մեկը՝ «Պուտինյան շղթաներից ձերբազատված Ռուսաստանին ողջունելու», մյուսը՝ «Լադիմիր Լադիմիրիչին ողջունելու...»:

Հետո, ուշ երեկոյան, երբ պարզվեց, որ Ռուսաստանի հերթական կործանումը հերթական անգամ չեղարկվում է, Պրիգոժինն էլ «զադնի է դրել», հո՛պ, հայտնվեց Նիկոլ Փաշինյանն ու հայտնվեց Պուտինի հետ կապող հեռախոսի մոտ: Զանգեց ու խոսեց... հասկանալի է՝ կազմած երկրորդ տեքստով:

...Իսկ այդ ընթացքում շրջափակված Արցախի հայության վիճակը շարունակեց վատանալ:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 1170 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am