Օժանդակություն են խնդրում Մոսկվայից
Իրաքյան քրդերի հրամանատար Հուսեյն Յազդալան, որ համացանցում հանրահայտ է դարձել Ստալինին նման լինելու հանգամանքով, բարձր է գնահատել ՌԴ օդուժի դերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում եւ ակնկալում է, որ Մոսկվան օժանդակություն կցեւցաբերի ընդհանուր թշնամու դեմ մղվող գործողություններում: Նա զբաղեցնում է Ազատ Քուրդիստան կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Գեներալը հույս է հայտնել, որ առաջիկայում ՌԴ օդուժը կընդլայնի իր ավիահարվածների շառավիղն ու կօժանդակի նաեւ իրաքյան քրդերին:
