Իվան Վոլինկինը նեղսրտեց

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, պատասխանելով հարցին՝ արդյոք հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա, նշեց, որ հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի որոշումն է: «Հայաստանն է որոշում՝ ում հետ համագործակցել, և Ռուսաստանում ոչ ոք դա չի քննադատում»,- ասաց դեսպանը: Դիտարկմանը, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանի ու Արցախի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, բայց միաժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատում է Արևմուտքին՝ Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ Վոլինկինն ասաց. «Էթիկապես ճիշտ չէ դիվանագետին մեկնաբանել իր նախագահի խոսքերը»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան ու ՀԱՀ) անդամ երկրների գագաթաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսում Վլադիմիր Պուտինը արձագանքել էր ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա զենք մատակարարելու փաստին։ «Միացյալ  նահանգների սուվերեն իրավունքն է որոշել՝ ում զենք վաճառել կամ անվճար տրամադրել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ քննադատելով ԱՄՆ-ին՝ ռազմական գործողությունների գոտի՝ Ուկրաինա զենք մատակարարելու համար։ Սակայն Հայաստանում Ռուսաստանի դեսպանին դուր չեկավ, երբ լրագրողների հարցերն այս թեմայի շուրջ, հատկապես, երբ  հարցրեցին, թե  ինչպես է պատահում, որ հակամարտության գոտի զենք մատակարարողը քննադատում է մեկ այլ պետության նույն բանի մեջ. «Դուք այլ թեմաներ ունե՞ք, ինչքան կարելի է դրա մասին խոսել, այդտեղ ամեն ինչ հասկանալի է, Ռուսաստանի ղեկավարությունն  այդ հարցի շուրջ արտահայտվել է»:  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am