Կարեն Անդրեասյանի նպատակը Դավիթ Հարությունյան դատավորից ազատվելն է․ Միհրան Պողոսյան

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, քաջատեղյակ լինելով, որ այդ օրը փաստաբանները չեն կարող դատական նիստին ներկայանալ, հայտարարեց, որ խորհուրդը նախապես որոշել է նիստը նշանակել հունիսի 26-ին, ժամը 14։00-ին, այսինքն՝ փաստաբանների գործադուլի օրը։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։

Դավիթ Հարությունյանը խնդրեց, որ դատական նիստի օրը փոխվի, որովհետեւ մինչեւ երկուշաբթի ինքը չի կարող գործում ներառել փաստաբանների, որոնք չեն մասնակցի գործադուլին, սակայն այդ բողոքը մերժվեց։


«Դավիթ Հարությունյանը խնդրեց, որ դատական նիստի օրը փոխվի, որովհետեւ մինչեւ երկուշաբթի ինքը չի կարող գործում ներառել փաստաբանների, որոնք չեն մասնակցի գործադուլին, սակայն այդ եւս բողոքը մերժվեց։ Բնականաբար, դա Կարեն Անդրեասյանը միտումնավոր է արել»,- ասաց Պողոսյանը։

Պողոսյանի խոսքով՝ Անդրեասյանը վարողի նախաձեռնողականությունը շատ է գերազանցում։

«Հարց է քննարկվում, պարոն Անդրեասյանն ասում է՝ խորհուրդը որոշեց, սակայն մենք չենք տեսնում խորհրդի քննարկումը, ինքն էլ ասում է՝ մենք պլան ունենք, եթե խորհուրդն առարկություն ունի, ասում է, ոչ՝ լռությունը պատասխան է։ Հետո օրինակ՝ դիմում է տիկին Թումանյանցին, ասում է՝ այդպես է չէ՞ տիկին Թումանյանց, դուք ոչինչ չէի՞ք ուզում ասել»,- նշեց Միհրան Պողոսյանը։

Փաստաբանը նկատում է, որ ԲԴԽ-ն մեծ շտապողականություն է ցուցաբերում նիստում՝ հատկապես որ մյուս գործերում նիստերը ձգձգվում են ամիսներով։

«Դատարանն ի սկզբանե ուներ իր կայացրած որոշումները։ Սա բնականաբար, անօրինական նպատակներով է։ Կարեն Անդրեասյանի նպատակը Դավիթ Հարությունյան դատավորից ազատվելն է»,- ասաց նա։

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am