Ինչպե՞ս է ոմանց հաջողվում դուրս գալ շրջափակումից

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախը դեկտեմբերի 12-ից շրջափակված է, իսկ վերջին 10 օրն առհասարակ կապը խզվել է, եւ անգամ սնունդ ու վառելիք չի մտնում։ Սակայն պարզվում է՝ ինչ-որ մարդկանց, այնուամենայնիվ, հաջողվում է դուրս գալ Արցախից։ Օրերս գրվեց, որ Արցախում եւ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող Արման Հակոբջանյանը տեղափոխվել է Հայաստան եւ ընդլայնում է իր բիզնեսը։ Օրինակ, Գագիկ Ծառուկյանի գազալցակայաններն է գնել։ Նա՝ Ռուբեն Վարդանյանի նշանակվելուն պես, պետնախարարի խորհրդական նշանակվեց, սակայն Արցախում ասում էին, որ հենց նա է իրական պետնախարարը։

Վարդանյանի՝ պաշտոնից ազատվելուն պես Հակոբջանյանն էլ է ազատվել ու տեղափոխվել Հայաստան։ Այս օրերին լուրեր շրջանառվեցին, որ Հայաստան են տեղափոխվել նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընտանիքի անդամները։ Պարզվեց, որ Արցախում չէ ավագ դուստրը, կինն ու կրտսեր դուստրն այս պահին Արցախում են։ Ավելին՝ Հարությունյանների գերդաստանը վաղը հարսանիքի է պատրաստվում՝ Արայիկ Հարությունյանի եղբորորդին է ամուսնանում։ Ինչ վերաբերում է ավագ դստերը, ապա նա 3 ամիս առաջ մեկնել է արտերկիր՝ սովորելու։ Բակալավրիատն ավարտելուց հետո ցանկացել է ուսումը շարունակել դրսում․ անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկիրը չեն նշում։


Մեզ ասացին, որ սպասում են Արցախի ճանապարհը բացվելուն, որ նա վերադառնա եւ ուսումը հեռակա կարգով շարունակի Արցախից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am