«Բաքվի նկատմամբ ճնշում միշտ է եղել եւ կշարունակվի»

Ասում է ՌԴ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Սկակովը – Պարոն Սկակով, Ադրբեջանի շուրջ հերթական միջազգային սկանդալն է զարգանում, «Ադրբեջանի լվացքատուն» անվանումով հետաքննություն է իրականացվում։ Ալիևն ամեն ինչի համար մեղադրել է բրիտանական հետախուզությանը։ Ձեր կարծիքով՝ ո՞ւմ է հարկավոր Ադրբեջանի «սանձահարումը», և Բաքուն կարո՞ղ է կրկին «չոր դուրս գալ այս ջրից»։ – Ես չեմ կարծում, որ այժմ իրավիճակը Բաքվի համար ճգնաժամային է։ Այսինքն՝ իրականում չկան այնպիսի նախանշաններ, որ Ադրբեջանի հանդեպ ճնշումները կուժեղանան։ Անկեղծորեն ասած՝ այժմ Ադրբեջանը ոչ մեկին չի հետաքրքրում։ Բաքվի նկատմամբ ճնշում միշտ է եղել և կշարունակվի, դա անխուսափելի է: Դրա համար Բաքուն պատճառներ միշտ է տալիս, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտումները։ Էլ չեմ խոսում Ղարաբաղյան հակամարտության հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի մասին։ Այսինքն, կրկնեմ, Ադրբեջանի վրա այդ ճնշումը միշտ եղել է և կլինի՝ ուղղակի որպես ազդեցության լծակ։ Եվ վերջ։ – Ամերիկյան սենատոր Դիք Դուրբինն այսօր Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստի ժամանակ առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ։ Արդյոք ԱՄՆ-ը կգնա՞ այդ քայլին՝պատժամիջոցներ  սահմանի  և  սառեցնի արևմտյան բանկերում Ալիևի միլիարդները։ – Ես չեմ կարծում, որ այդ մասին հիմա կարող է խոսք լինել, կամ, որ դա այժմ ակտուալ է։ Այսինքն՝ նման առաջարկություններ կարող են հնչել, քննարկվել, սակայն տվյալ դեպքում՝ ոչ մի սենատորի կարծիք ամերիկյան վարչակազմի կամ Թրամփի կարծիքը չէ։ Եվ ես չեմ կարծում, որ այդ տարբերակը կիրականացվի։ Ամեն դեպքում՝ գոնե առայժմ։ – Այսինքն՝ ամերիկյան կողմը որեւէ քայլ չի՞ նախաձեռնի այս սկանդալի հետ կապված։ – Կարծում եմ, որ որևէ էքստրավագանտ քայլ պետք չէ սպասել։ – Բայց գոնե կարելի՞ է հուսալ, որ այս «լվացքատան» արդյունքում Ալիևին կպարտադրեն կարգավորել ԼՂ հակամարտությունը։ – Դա, իհարկե, շատ լավ կլիներ, բայց ես դեռևս նախանշաններ չեմ տեսնում, որոնք կհուշեին այդ մասին։ Այստեղ պետք է լինի միջազգային խոշորագույն խաղացողների միասնական դիրքորոշում, իսկ դա մանանա չէ և երկնքից չի ընկնում, ու նման հարցերը միանգամից չեն որոշվում։ Այսինքն՝ այստեղ անհրաժեշտ է լրջագույն աշխատանք, որ կնախորդի այդ ճնշմանը։ – Բայց Ալիևն ինքն էր հայտարարել, որ իրեն պարտադրում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ – Աստված գիտի, թե էլ ինչեր է հայտարարել Ալիևը։ Բայց չէ՞ որ նա չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը։ Հասկանալի է, որ կարող է ինչ-որ ակնարկներ եղած լինեն, օրինակ՝ եթե նա փոխզիջման գնա կարգավորման Կազանյան տարբերակով, ապա հնարավոր է՝ տնտեսական  համագործակցության  ինչ-որ  նախագծեր իրականացվեն, կամ ֆինանսավորման ռեսուրսներ հատկացվեն Ադրբեջանին, և այլն։ Այդպիսի խոստումներ մշտապես տրվում են։ Բայց եթե Ալիևը դրանց ամբողջությամբ չի հավատում, կարծում եմ՝ ճիշտ է անում: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am