Այլևս արգելվում է

ՀՀ մշակույթի նախարարությունը շրջաբերական է նախապատրաստում այն գյուղապետների համար, որոնց ղեկավարած համայնքների սահմաններում պատմական գերեզմանատներ ներառող հուշարձաններ կան։ Նախարարությունը նախազգուշացնում է, որ այդ գերեզմանատները նոր թաղումների համար փակ են։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունում հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանը զեկուցել է, որ Սանահին գործուղման ճանապարհին նույնանման հարցով ահազանգ են ստացել Արդվի գյուղի Ս. Հովհան Օձնեցու մատուռ-դամբարանի տարածքում կատարված նոր հուղարկավորության վերաբերյալ և անմիջապես գնացել այնտեղ: «Ամբողջ տարածքը նայեցինք. իմ և խմբի մասնագետների կարծիքով` այնտեղ վերջին մի քանի տարվա ընթացքում թաղում չի եղել։ Քիչ առաջ խոսեցի Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բազալյանի հետ, որի պնդմամբ` անցյալ տարվա նոյեմբերին և այս տարվա հուլիսին այնտեղ նոր թաղումներ են եղել։ Մենք այնտեղ նման բան չենք տեսել»,-ընդգծել է Գայանե Նազլուխանյանը: Մշակույթի նախարարությունը գրավոր դիմել է Արդվիի գյուղապետին, որպեսզի հետայսու նման բան թույլ չտա հուշարձանի տարածքում։ Նախարարության համապատասխան հանձնաժողովը Սանահինի վանական համալիր էր գործուղվել դատախազության գրության հիման վրա։ Գայանե Նազլուխանյանի փոխանցմամբ` չափագրել են տարածքի պահպանական գոտին, և հստակ երևացել է, որ այնտեղ վերջերս հուղարկավորված մարդու գերեզմանը կիսով չափ գոտուց ներս է։ Կազմվել է նաև նախահաշիվ, թե որքան գումար կարժենա տեղաշարժված երկու հին տապանաքարերը վերատեղադրելու համար։ Եզրակացություններն ուղարկվել են Լոռու մարզային դատախազություն։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am