Մեկ գիշերում որոշումներ այս անգամ չեն կայացվի. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ն կողմ է արտահայտվել ՀՀ-ի անդամակցությանը ԵԱՏՄ-ին և այսօր էլ ՀՅԴ մոտեցումը չի փոխվել: «Մենք համոզվել ենք, որ այս ընթացքում այն մարտահրավերները, որ Հայաստանը ստիպված եղավ հաղթահարել՝ իր անվտանգության խնդիրները լուծելու հետ կապված, սա այդ պահին ամենաճիշտ լուծումն էր, մանավանդ հիմա, որ ԵՄ-ն փոխել է իր դիրքորշումը ու հնարավորություն է տալիս վերադառնալ և...և-ի քաղաքականությանը», - ընդգծեց նա։Հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցելով՝ ի՞նչ անվտանգության հարց լուծվեց Հայաստանի համար, քանի որ կան լուրեր, թե հակառակը, խնդիրներն ավելացել են, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բացարձակապես օդից վերցված հայտարարություններ են դրանք, որոնք իրականության հետ կապ չունեն: Մենք փաստ ունենք, մենք քառօրյա պատերազմը հաջողած երկիր ենք և պետություն: Այդպիսի հարց բարձրացրողներն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է նշանակում պաշտպանություն և զինված ուժեր: Եթե մեզ թվում է, թե միայն զինվորներն են հաղթում դատարկ ձեռքերով, չարաչար սխալվում եք: Մեր զինվորների հերոսության վրա որևէ մեկը չի կասկածել: Բայց եթե մենք չունենանք համապատասխան ռազմական միջոցներ, դժվար է միջնադարյան զինատեսկաներով այսօր պայքարել թշնամու դեմ»: Ռուստամյանը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում տնտեսապես մեծ հնարավորությունների դաշտ ունի, որը լիարժեք չի օգտագործել և որի մեղավորը ՀՀ իշխանությունն է, այդ թվում` ՀՅԴ-ն, որ չի կարողացել հարմարեցնել մեր տնտեսությունը ԵԱՏՄ-ին, սական այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են: «Մենք ենք մեղավոր, որովհետև մենք այս նոր իրավիճակին մեր տնտեսությունը չենք կարողացել հարմարեցնել։ Մենք ինքներս պետք է քայլեր ձեռնարկենք։ Այնպես չէ, որ ոչինչ չի արվել։ Սա լավ առիթ է, ես դրական եմ գնահատում «Ելք»-ի առաջարկությունը, դա թույլ կտա ևս մեկ անգամ այդ ամենի մասին խոսել», - նկատեց նա։ Ռուստամյանն անդրադարձավ նաև Եվրամիության հետ ստորագրվելիք նոր փաստաթղթին, ասաց, որ չի կարծում, թե այս անգամ փաստաթղթի ստորագրման համար խոչընդոտ կլինի: Մեկ գիշերում որոշումներ այս անգամ չեն կայացվի:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am