ժամանակին Պատրոն Դավիթը մենակ էր լուծում զենքը ՀՀ հասցնելու խնդիրը

«Հրապարակը» գրում է.

Դեռեւս 2018 թվականից մամուլում շրջանառվում էին լուրեր ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերված ՕՍԱ-ԱԿ հրթիռային համակարգերի մասին։ Մեկ տարի մենք փորձում էինք պարզել, թե ինչ կարգով, ինչ պայմաններում է տեղի ունեցել այս գործարքը:

Մեզ հաջողվեց պարզել, որ տվյալ համակարգերի ձեռքբերումը նախատեսված է եղել դեռեւս 2010 թվականին, որի մատակարարման համար համապատասխան պայմանագիր է կնքվել մատակարարող ընկերության հետ, տրվել է կանխավճար։ Զինատեսակն արտահանվող երկրում, այլ զինատեսակների հետ միասին, պատրաստ է եղել մատակարարման դեպի Հայաստան, սակայն քաղաքական պատճառներով մատակարարումը չի իրականացվել։ Այդ պատճառով էլ այն չի ներառվել ՀՀ ՊՆ գնումների նոր պլանի մեջ։ Մեզ հաջողվեց տվյալ ոլորտում կոմպետենտ մի շարք մասնագետների հետ զրուցել, օրինակ՝ ՀՀ ՊՆ, ռազմարդյունաբերության ոլորտի, օդանավակայանների եւ մատակարար ընկերության ներկայացուցիչների, որոնք անձնական զրույցներում ասացին, որ, 2010թ. կնքված պայմանագրի համաձայն, մատակարարվելիք համակարգերի խմբաքանակը՝ մոտ 27 մլն դոլար արժողությամբ, եղել է ավելի շատ օգտագործված, քան 2018թ. գնված համակարգերը։

Փաստացի անցած ժամանակն աշխատել է հօգուտ, հաջողվել է ավելի թարմ զենք ձեռք բերել, եւ 2018թ. Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթի) ընկերության միջոցով գնվել է կրկնակի խմբաքանակ, գրեթե նույն արժողությամբ՝ 28 մլն ԱՄՆ դոլար, իսկ տեխնիկան եղել է ավելի քիչ օգտագործված, քան 2010թ․ մատակարարվելիքը։ Ընդհանուր 28 մլն ԱՄՆ դոլարից էլ միայն մոտ 5 մլն ԱՄՆ դոլար է կազմել այդ համակարգերի փոխադրման արժեքը, որն իրականացվել է АН-124 Руслан տիպի օդանավով՝ 10 չվերթով։ Համակարգերը Հորդանանից ՀՀ տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել ունենալ ՌԴ կառավարության որոշումը եւ ՌԴ նախագահի հրամանագիրը, որն էլ Պատրոն Դավիթը մեծ դժվարությամբ ստացել է: 2018թ. ՕՍԱ-ԱԿ համակարգերը, ՀՀ հասնելուց հետո, տեղի գործարաններում անմիջապես անցել են արդիականացում՝ մատակարար ընկերության, նույն Դավիթ Գալստյանին պատկանող միջոցներով։ Մասնավորապես, արդիականացվել են բոլոր մեքենաների Հատուկ մասի եւ Ընթացային մասերի կարեւորագույն հանգույցները, փոխարինվել են ռեզինատեխնիկական մասերը եւ անցել են համապատասխան փորձարկումներ:

Մեր աղբյուրներն ասում են, որ այդ արդիականացման արդյունքում զենքի հեռահարությունը եւ էֆեկտիվությունը շեշտակի բարձրացրել են՝ գրեթե 2 անգամ: Պատրոն Դավիթի ընկերության միջոցներով իրականացվել է նաեւ ՀՕՊ զորքերի զորամասերից մեկում տեխնիկայի համար նախատեսված շինությունների եւ ծածկի կառուցումը։
Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ միայն 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Պատրոն Դավիթի բերած ՕՍԱ-ԱԿ համակարգերով խոցվել են թվով 88 միավոր անօդաչու թռչող սարքեր։ ՕՍԱ-ԱԿ համակարգի հրթիռի 1 միավորի արժեքը մոտ 5 հազար ԱՄՆ դոլար է, իսկ խոցված ԱԹՍ-ի արժեքը՝ 150-200 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ ՊՆ-ին հանձնելու ժամանակ բոլոր այդ համակարգերը գտնվել են ստուգված եւ վերջնական վիճակում։ ՕՍԱ-ԱԿ համակարգերը մինչ այսօր մարտական հերթապահություն են իրականացնում եւ 5000 մ բարձրության վրա լիարժեք կատարում են իրենց մարտական առաջադրանքը, մինչ այսօր դրանք կիրառվում են տարբեր երկրներում, օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմում։ Հետաքրքիր է, որ այս համակարգերը թե՛ ռուսական եւ թե՛ ուկրաինական զորքերի կողմից օգտագործվում են բավականին հաջող կերպով։

Մենք պարզեցինք նաեւ, որ համակարգերի ձեռքբերման գործը քննվել է ՀՀ ԱԱԾ-ում, Հատուկ քննչական ծառայությունում, ՀՀ Քննչական կոմիտեում: Համակարգերի ձեռքբերման անհրաժեշտությունը մի շարք անձինք, ինչպես նաեւ պաշտոնյաներ, կասկածի տակ էին դնում եւ դրանք համարում մետաղի ջարդոն, քարկոծում էին մատակարար ընկերությանն ու տնօրեն Դավիթ Գալստյանին: Հարուցված գործի շրջանակներում ստուգվել են բոլոր զորամասերում առկա մեքենաները, ինչի արդյունքում պարզվել է, որ բոլոր մեքենաները համապատասխանում են կապիտալ վերանորոգման եւ արդիականացման պահանջներին:

Ստացվում է՝ քրեական գործ են հարուցում, տարիներով քննում, կալանավորում եւ մեղադրանք ներկայացնում մարդկանց, իսկ իրականում ընդամենը փոթորիկ է մի բաժակ ջրում։

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am