Մոսկվայի սպառնալիքները Երևանի ուղղությամբ ուժգնանում են

Հայաստանի խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության հանձնաժողովի նիստը կապված է Հայաստանի ներսում ներքաղաքական գործընթացների հետ, երեկ կայացած մամուլի համար ավանդական ճեպազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, երբ նրան խնդրել են մեկնաբանել հանձնաժողովում հունիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը Ռուսաստանի միջնորդական գործունեության վերաբերյալ:

«Ես վստահ չեմ, որ մենք պետք է մեկնաբանենք ներքին քննարկումներ, բայց, իհարկե, դետալները և բարձր մակարդակով կոնֆիդենցիալ բանակցություններն իմ իրավասությունը չեն: Դա մեր ավանդույթների և գործառնական պարտավորությունների մեջ չի մտնում: Բայց որքան էլ թեժ լինեն ներքին քննարկումները, կա իրականություն: Հենց Ռուսաստանն է կարողացել հասնել Ղարաբաղում կրակի դադարեցմանը 2020թ. աշնանը, և դա արձանագրված է թղթի վրա»,- ասել է Զախարովան:

Զախարովան, այնուամենայնիվ, կշտամբել է Փաշինյանին` նշելով, որ ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մեղավորներ փնտրելու վրա կամ առնվազն հարցը թողնել պատմաբաններին, այլ բարձր մակարդակով պայմանավորվածությունների համալիրի իրականացման վրա:

Այսինքն, Մոսկվայից առաջին անգամ հրապարակավ հնչում է մեղադրանք, որ Երևանը բարձր «մակարդակով» պայմանավորվածությունները չի կատարում: Սա մեկ:

Հաջորդը, Մոսկվան Բաքվին կոչ է անում Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդը, իսկ Երևանին՝ չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափերից: Մարիա Զախարովան ասել է. «Մենք կոչ ենք անում Երևանին չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափերում աշխատանքից: Նրա գործողություններում պարապուրդը կործանարար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է տեղում իրավիճակի սրմանը: Բաքվին մենք կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ լիարժեք ապաշրջափակելու միջանցքը հումանիտար նպատակներով և Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդը»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվան ջանքեր է ներդնում ռուս խաղաղապահների գծով և այլ խողովակներով՝ լիարժեք ապաշրջափակելու Լաչինի միջանցքը: «Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը: Այն դեռ արդիական է»,- ասել է Զախարովան:

Իսկ ինչ վերաբերում է հունիսի 15-ից Հաքարի կամրջի փակմամբ Արցախին լիակատար շրջափակելուն, ապա այստեղ հնչել է, մեղմ ասած` տարօրինակ «պարզաբանում»....

Պարզվում է, հունիսի 15-ին Հաքարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի հետևանք է, բացատրել է Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել մեկնարկել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքները, և որ այդ աշխատանքները պետք է արդյունավետ ընթացք ունենան: Ըստ Զախարովայի՝ Մոսկվան իր հերթին պատրաստ է օգնել՝ որոշելու սահմանային գծերը, այդ թվում նրանք, որոնք կռվախնձոր են դարձել սահմանի այդ հատվածում:

Զախարովան նաև անընդունելի և անհիմն է համարել այդ առումով մեղադրանքները ռուս խաղաղապահների հասցեին: «Մենք թախանձագին խորհուրդ ենք տալիս թուլացնել այդ առումով հռետորաբանությունը լրատվամիջոցներում: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- ասել է նա:
Այսինքն, Մոսկվայի պարզաբանմամբ` ռուս խաղաղապահների մասնակցությամբ ադրբեջանական դրոշը ՀՀ տարածքում դնելու հետ կապված միջադեպը հայ-ադրբեջանական սահմանը չսահմանազատելու հետևանք է:

Ու նաև պարզվում է, որ «բացարձակ անհիմն» են Հայաստանում առկա հարցադրումներն ուղղված ռուս խաղաղապահներին:

Իսկ այ, եթե Անկարան Շուշիում թուրքական հյուպատոսություն բացի` Մոսկվան դա լիովին հանգիստ է ընդունում...

Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու զգայունությունը, բայց դա երկկողմ հարաբերությունների հարց է:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ հյուպատոսություններ բացելու հարցը ցանկացած կետում, մասնավորապես Շուշիում, մնում է երկկողմ հարաբերությունների հարց՝ տվյալ դեպքում՝ Բաքվի ու Անկարայի միջև: «Միաժամանակ, մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար: Մեր շփումներում շեշտը դնում ենք այն բանի վրա, որ անհրաժեշտ է հաշվի առնել միմյանց շահերը և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»,- ասել է Զախարովան:

Դե ինչ, Մոսկվայից Երևանին ուղղված քննադատությունների նոր խմբաքանակը գալիս է փաստելու, որ Ռուսաստանը բացառապես Հայաստանի իշխանություններից է ակնկալում զիջումներ:

Մոսկվայից հնչած «պարզաբանումներում» անգամ անթաքույց արդարացում կա այն գործընթացների վերաբերյալ, որոնցով հունիսի 15-ից Ադրբեջանը Արցախը պահում է ամբողջությամբ շրջափակման մեջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4823 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am