Այն խնդիրները, որոնք գոյություն ունեն այսօր առնվազն մեզ հետ հարաբերությունների մասով, առնվազն գոյություն ունեն եւ բաց են: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Արեւմուտքը պառակտում է ՀԱՊԿ-ը եւ նաեւ փորձագետների մակարդակով նշվում է, որ Հայաստանն էլ դրանում մասնակցություն ունի:
«Խնդիրները, որոնք կան, բոլորիդ շատ լավ հայտնի են եւ դրանց մասին մենք խոսել ենք հրապարակային: Բոլոր արձագանքները այդ խնդիրների հետ կապված եղել են հրապարակային: Հիմա դա ինչ նշանակություն կունենա եւ ինչ հետեւանք կառույցի համար, խնդրում եմ՝ ինքներդ գնահատեք»,-ասաց փոխվարչապետը:
Հարցին՝ Հայաստանը մտածո՞ւմ է ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու կամ առժամանակ սառեցնելու մասին, նա արձագանքեց. «Նմանատիպ բոլոր հարցերը հանրային պաշտոնական դիրքորոշումների տիրույթում պետք է նայել»:
Դիտարկմանը, որ ժամանակ առաջ Անվտանգության խորհրդում քննարկվել է այդ հարցը, նա ասաց. «ԱԽ-ում քննարկվող հարցերը հրապարակային են այնքանով, եւ մենք խոսում ենք դրանց մասին այնքանով, որքանով այդ հարցերը կարող են հրապարակային լինել: Որեռւէ այլ հարց ես ոչ կհերքեմ, ոչ կհաստատեմ»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը