Ինչպես Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշին (լուսանկար)

Ի շարս բազմաարծարծ իր ստերի և նենգախեղումների՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ (անտի)քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթում երկար-բարակ խոսեց նաև Շուշիի անկման ու դրա հետ փոխկապակցված իրադարձությունների մասին:

Դեռ թողնենք մի կողմ հարցերի հարցը, որ Նիկոլ Փաշինյանը, կանխամտածված ու միանգամայն ծրագրված, բանակցային գործընթացը տապալում և անում էր անպատասխանատու և սադրիչ հայտարարություններ ու գործողություններ, որպեսզի արագացնի հնարավոր պատերազմի մեկնարկը և լեգիտիմացնի պատերազմի գնալու ադրբեջանական կողմի մշտական մղումները:

Կենտրոնանանք բացառապես Շուշիի վերաբերյալ նրա թարմ ու ավելի վաղ շրջանում արտասանած ստերի, ինչպես միմյանց, այնպես էլ՝ իրականությանը հակասող հայտարարություններին:

Առաջինը. Նիկոլ Փաշինյանը, ինպեսև ավելի վաղ, հայտարարել էր, որ պատերազմը Շուշիի համար էր, այսինքն՝ առանցքային դեր ուներ Շուշին, որ բոլոր կարգավորումային տարբերակներում կար Շուշին ադրբեջանական կողմին հանձնելու պահանջ ու նման բաներ:

Բազմիցս հերքվել է, որ կարգավորման ոչ մի տարբերակում, նախքան պատերազմը եղած որևէ նախագծում Շուշիի վերադարձի հարց ընդհանրապես չի եղել:

Ավելին, դա որոշակիորեն երևաց անգամ հենց Փաշինյանի խոսքի այն հատվածից, որ պատմում էր հոկտեմբերի 7-ին Պուտինի հետ ունեցած զույգ հեռախոսային զրույցների մասին՝ պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ: Ինչի մասին ասես այնտեղ խոսք կար, միայն ոչ՝ Շուշիի:

Այդ առնչությամբ Պուտինը ժամանակին նույնպես հերքելով Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ հայտարարությունները, ընդգծել է, որ Շուշիի հարց ծագել է պատերազմի ընթացքում: Այսինքն, Շուշիի հարց ծագել է կապված այն իրողության հետ, որ Փաշինյանը պատերազմը ղեկավարել է այնպես, որ ադրբեջանական կողմը իրարահաջորդ հաջողություններ է գրանցել, իսկ հայկական կողմը՝ շարունակական կորուստներ: Չնայած Փաշինյանի ագիտպրոպը մարմնի որոշակի մասը ճղում էր՝ հայությանը մոլորեցնելու համար, թե «հաղթում ենք, հաղթելու ենք», «Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց... Գետաշեն մտանք» ու էլի նման՝ բացարձակապես «օդից վերցրած» փուչ և ստահոդ «հաղորդագրություններ» տիրաժավորելով:

Հաջորդը. Փաշինյանն ասում է, թե Շուշին իր համար կարմիր գիծ էր, թե Շուշիի առանցքային նշանակությունը գիտակցելով՝ իր բոլոր հրամաններն ու կարգադրությունները Շուշիի պաշտպանությունն ամրապնդելուն են ուղղված եղել:

Այդ ինչպե՞ս: Այդ ի՞նչ տարօրինակ հրամաններ ու կարգադրություններ են եղել, եթե, ինչպես ինքն է ասում՝ 25 հազար մարտիկ շրջափակման վտանգի տակ էր հայտնվել Ստեփանակերտում ու Ստեփանակերտի մատույցներում, այլ ոչ թե՝ Շուշիում: Եթե Շուշիի պաշտպանությունն ուժեղացված լիներ իրականում, այլ ոչ թե Փաշինյանի՝ պարտերազմից 3 տարի անց արվող փուչ հայտարարություններով, ապա նշված 25 հազար մարտիկներից գոնե 15 հազարը հենց Շուշիում ու Շուշվա մատույցներում կլինեին, այլ ոչ թե Շուշիի անկմամբ՝ շրջափակման հնարավոր ռիսկի տակ՝ այլ վայրում: Էլ չասած այն մասին, որ Շուշին բնական ամրոց է:

Այդ ո՞նց էր «ամրացվել» Շուշիի պաշտպանությունը Փաշինյանի հրամաններով, որ, կրկնում ենք, բնական ամրոց Շուշին գործնականում հանձնվել է թշնամու ներթափանցած դիվերսիոն զորախմբի առաջին իսկ գրոհից հետո:

Շատ ավելի տրամաբանական ու պատճառաբանված է ենթադրությունը, որ Նիկոլ Փաշինյանի հրամանները հակառակին են նպատակաուղղված եղել՝ հնարավորինս թուլացնել Շուշիի պաշտպանությունը, այն համալրել հիմնականում ընդդիմադիր ուժերի կամավորական ջոկատներով կամ գործիչներով, որպեսզի ծրագրված կերպով Շուշին թշնամուն հանձնելու մեղքը միանգամից գցեն ընդդիմադիրների վրա: Եթե հիշում եք, փաշինյանական քարոզչությունը հենց այդպես էլ վարվեց՝ Շուշիի անկման մեջ մեղադրելով Սեյրան Օհանյանին, Արթուր Վանեցյանին և անգամ՝ Գագիկ Ծառուկյանին: Իսկ թե ո՞ւր էր Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող բանակը, անհասկանալի է:

Ե՞րբ է ընկել Շուշին: Բացառապես «սվոյներից» կազմված ԱԺ «քննիչ», իսկ ավելի ճիշտ՝ պարտակիչ հանձնաժողովում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը բացեիբաց խոստովանեց, որ դեռևս նոյեմբերի 7-ին իր Գլխավոր շտաբի պետ, Օնիկ Գասպարյանը զեկուցել է Շուշիի անկման մասին: Նոյեմբերի 7-ին, հասկանո՞ւմ եք: Այլ տեղեկություններով՝ Շուշին ընկել է ամսի 5-ին: Ավելին, Փաշինյանը լեզվից թռցրեց, որ եռակողմ հայտարարությունն ստորագրել է նոյեմբերի 9-ի դեռ առավոտյան: Մինչդեռ անհերքելի փաստ է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18-ի սահմաններում Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:

3

Այսինքն, այս անձնավորությունը կանխամտածված ստե՛լ է, խաբե՛լ է, մոլորության մեջ է գցե՛լ միլիոնավոր մարդկանց, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, մինչդեռ ինքն արդեն առնվազն դրանից երկու օր առաջ գիտեր, որ Շուշին ընկել է, իսկ առավոտյան էլ ինքը, Ալիևի առաջ կզելով, «ղազագիր» է ստորագրել:

Ու դուք ի՞նչ եք ակնակլում նման ստախոս, անպատասխանատու, զազրախոս, անհայրենիք, ուրացող էակից: Միակը, ինչին նա ունակ է՝ կործանումն է ու վնաս տալը: Ի՞նչ սպասենք ու կողքից նայենք, թե ո՞նց է Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում Հայաստանը, թե՞ այնուամենայնիվ «իրար գանք» ու «մի բան անենք»:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1162 անգամ
Լրահոս
Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am