Սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը բավականին մոտ է էսկալացիայի, մեծ ռիսկ կա, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս կգա․ Տիգրան Աբրահամյան

«Իրավունք» թերթը գրում է․ «Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երկու ամսով կալանավորելու դատարանի որոշմանը՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ընդդիմախոսների նկատմամբ իշխանության ոչ իրավաչափ գործողությունները միայն հաստատում են այն, որ այս իշխանությունը չունի այլ ճանապարհ, քան գնալու բռնապետությանը հատուկ միջոցների գործադրման:


— Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ այս փուլում եւ ինչո՞ւ հենց Արմեն Աշոտյանը կալանավորվեց:

— Ցավալիորեն տարբեր քրեական կարված գործերով բազմիցս եղել ենք դատարաններում ու արձանագրել, որ այս իշխանության կրեդոն անբարոյականությունն է, որի գործադրած միջոցները տեղավորվում են այս որակման ներքո: Փաստացի այլ սպասումներ չէին էլ կարող լինել՝ հաշվի առնելով Արմեն Աշոտյանի անձը: Մի կողմից նա անձ է, որն իր մեջ կրում է պետականություն, միջազգային հարթակներում ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն եղած տարիներին պատշաճ ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունն ու պաշտպանել հայկական շահը, մյուս կողմից` Արմեն Աշոտյանը քաղաքական գործիչ է, որը մարտիկ է եւ կատաղի պայքար է մղում այս իշխանության հաստատած բարքերի, վարած քաղաքականության դեմ եւ նրանց գործած դավաճանությունը վեր է հանում:


— Այս իրավիճակում ի՞նչ հանգուցալուծում սպասել, երբ իշխանությունն, ըստ էության, ամեն կերպ փորձում է չեզոքացնել արմատական ընդդիմախոսներին:

— Այն պատկերը, որը կա այսօր մեր հասարակության մեջ, ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե ով ինչ կարգավիճակ ունի, պատրաստ է պայքարելու որեւէ ձեւով, զենքերը պարզապես չի հանձնել, ձեռքերը վեր չի բարձրացրել: Իհարկե, չէի ցանկանա, որ այսպիսի առիթների համատեքստում քննարկեինք պայքարի պատրաստակամությունը, բայց, համենայնդեպս, նաեւ դատարանի առաջ վերահաստատվեց պայքարի կամքն այն մարդկանց միջոցով, ովքեր եկել էին Արմեն Աշոտյանին՝ իրենց ընկերոջը, գաղափարակցին, պարզապես մարդուն, ով պայքարում է իր երկրի համար, սատարելու ու նրա կողքին կանգնելու:

— Վերջին օրերին սահմանային որոշակի լարվածություն կա, որը թեժացվում է ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այսօր հասարակության համար զուգահեռ երկու իրականություն կա. մեկն առաջնագիծն է, որտեղ Կոռնիձորի ու Տեղ գյուղի ուղղությամբ, դրանից հետո Կապանի, ապա Երասխի ուղղություններով բավականին լարված էր իրավիճակը: Ընդհանուր առմամբ՝ եթե գնահատենք ռազմաքաղաքական իրադրությունը Հայաստանի եւ Արցախի շուրջ, բավականին բարդ է: Իսկ մյուս իրականությունը խորհրդարանականն է, որը որեւէ իրական կապ չունի մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Տեսնում ենք ինչ-որ լկտի արտահայտություններ, ժպիտներ, սարկազմներ, ուրախություն... Գիտեք, եթե շատերիս համար ակնհայտ է եւ պարզ, թե այս իշխանության ընդհանուր դեմքը ինչու է այս ձեւով դրսեւորվում, ապա բնական է, որ մեր շատ քաղաքացիների համար որոշակի տարօրինակ ասոցիացիաներ են առաջանում: Մինչդեռ սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը բավականին մոտ է էսկալացիայի, եւ առանց չափազանցության մեծ ռիսկ կա, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս կգա:

— Ըստ Ձեզ` ո՞ր ուղղություններով եւ ի՞նչ նկրտումներով է Ադրբեջանը փորձելու էլ ավելի սրել իրավիճակը:

— Հավանական երկու ուղղություն կա. մեկը Արցախի Հանրապետությունն է, որի հետ կապված Ադրբեջանը բավականին լուրջ տեղեկատվական եւ քաղաքական նախապատրաստություն է իրականացնում, փորձում է լեգիտիմացնել Արցախի ապառազմականացման հարցը եւ առանց թաքցնելու՝ պատրաստ է այն իրականացնելու ճանապարհին ուժ կիրառել: Մյուս կողմից ադրբեջանական տարածքային հավականություններն են ՀՀ տարածքի նկատմամբ: Կան թվացյալ խաղաղության շուրջ բանակցություններ, բայց իրականում միջազգային օրակարգում կան ադրբեջանական պահանջներ, որը փորձ է արվում ամեն գնով իրականացնել, այդ թվում նաեւ ուժ գործադրելու միջոցով: Այնպես որ, իշխանության առաջ բերած այս կրկեսային իրականությունը եւ այն իրադրությունը, որը ստեղծված է մեր սահմանների ու Արցախի Հանրապետության շուրջ, բավականին ծանր է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am