Լեւոն Մկրտչյանը «սարքե՞լ» է Սերժ Սարգսյանի գլխին, թե՞ հարվածն իր վրա վերցրել

Կրթության, գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը, փաստորեն, ոչ միայն անուղղելի դաշնակ է, այլեւ արդեն տպավորություն է ստեղծում, որ կրթության ոլորտից կիլոմետրերով հեռու մեկն է։ Հրազդանի տխրահռչակ քաղաքապետի նույնքան տխրահռչակ որդուն պարգեւատրելու առիթով պարոն նախարարի մեկնաբանություն-արդարացումները շշմեցնող  են։ Պարոն Մկրտչյանը հայտարարել է, որ քաղաքապետի որդին մեդալը ստացել է իր ցուցաբերած գիտելիքների համար, եւ ամենակարեւորը՝ Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել, երբ աշակերտներին իր տված պարգևների շարքում պարգևատրել է նաև Արամ Դանիելյանի որդուն: Նախարարն ասել է, որ ընդհանուր ցանկով պարգևատրման ենթակա աշակերտների անուններն իրենք են ներկայացրել: Ստացվում է, որ Լևոն Մկրտչյանը կամ նրանք, որոնք կազմել են այդ ցանկը, այսպես ասած, «սարքել» են Սերժ Սարգսյանի գլխին, վերջինիս դրել, մեղմ ասած, աննախանձելի վիճակում։ Կամ էլ աղմուկից հետո դաշնակ նախարարը հարկադրված իր վրա է ընդունել սվինները։ Քանի որ հիշեցնենք՝ Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին կասկածվում է Հրազդանի 58-ամյա մի քաղաքացու մահացու ելքով վրաերթի ենթարկելու մեջ: Շատերը կասկած չունեին, որ անչափասահ երեխային կձերբակալեն իր հանցավոր «չարաճճիության» համար, կամ գոնե հորը քաղաքական-բարոյական պատասխանատվության կենթարկեին պաշտոնական դիրքը չարաշահելու, ծառայողական մեքենան անչափահաս որդուն տալու համար, բայց ոչ մի պատիժ էլ տեղի չունեցավ։ Տղան պայմանական ազատում ստացավ, հայրն էլ շարունակում է քաղաքապետի իր լիազորությունները։ Ու սա բավարար չէ, հիմա էլ, երբ քննությունը դեռ չի ավարտվել, Սերժ Սարգսյանը պարգեւատրում է Արամ Դանիելյանի որդուն։ Իհարկե, վթարը դժբախտ պատահար է, սակայն այս դեպքի նրբությունն այն է, որ անչափահաս երեխան պարզապես ավտոմեքենա վարելու իրավունք չունի։ «Մեդալը 12 տարվա գիտելիքի արդյունք է՝ անկախ նրանից՝ երեխան պաշտոնյանի որդի է, թե ոչ», - փոխարենը պաշտպանում է նախարարը, կոչ անում առանձնացնել վրաերթի թեման մեդալ ստանալու թեմայից: «Իսկ եթե պատժեինք ու երեխային զրկեինք մեդալից, շատ ավելի մեծ հարված չէի՞նք հասցնի մեր հասարակությանը, մարդը կատարում է քրեական բնույթի խնդիր և դու նրան պատժում ես այլ դաշտում՝ իր ուսումնառության դաշտում»,- ասում է նախարարն ու նեղսրտած հարցնում՝ ինչ է, որ պաշտոնյայի երեխա է, պիտի պարգեւ ստանալու իրավունք չունենա։ Նախ պարոն նախարար, հենց դուք եք, որ պետք է գերազանց իմանաք, թե մեր երկրում պաշտոնյայի երեխան ինչ կատեգորիա է, ինչպես եւ ինչ ճանապարհով են բարձր «առաջադիմություն» ցուցաբերում եւ ինչի համար, ինչ հեռահար նպատակներով։ Երբ հրապարակվեց զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների երեխաների ցուցակները, թերեւս տվեց այս հարցի պատասխանը։ Սակայն, եթե պնդում եք, թե մեկը մյուսի հետ կապ չունի, պետք է ասենք, որ ինքներդ էլ թերեւս կապ չունեք ոլորտի հետ։ Որպես ԿԳ նախարար, չեք կարող չիմանալ, որ ոսկե մեդալով պարգևատրվում են ոչ միայն ուսման առաջադիմության, այլև օրինակելի վարքի համար: Արդյոք քաղաքապետի որդին օրինակելի վարք է դրսեւորել՝ խախտելով օրենքը, չունենալով վարորդական իրավունք, այնպիսի «գոնկաներ» է արել, որը ողբերգական ելք է ունեցել։ Եւ անկախ այս ամենից, գուցե բարոյահոգեբանական տեսանկյունից էր պետք դիտարկել, որ այս պահին, երբ դեռ գործի քննությունը չի ավարտվել, երբ մարդկային կյանք է խլվել մի անչափահասի կողմից, որը վարելու իրավունք առհասարակ չունի, ուղղակի մեծագույն ամոթ էր ոսկի դնել մի երեխայի դոշին, որը եթե անգամ ուսման առաջամարտիկ է, բայց կյանքում անամոթ ու անօրեն է, ինչպես հայրը։ Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am