Թուրք ֆուտբոլիստին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում

Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականի լավագույն ռմբարկու (112 խաղ, 51 գոլ), իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախկին պատգամավոր Հաքան Շուքյուրին սպառնում է 1-4 տարվա ազատազրկում։ Դրա համար պատճառ է հանդիսացել Twitter-ում 44-ամյա Շուքյուրի արած գրառումը, որը որակվել է որպես երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորանք։ Ընդգծվում է, որ Շուքյուրն այդ գրառումն արել է 2015 թվականի փետրվարի 15-ին։ Բաքըրքյոյի դատախազի տեղակալ Իդրիս Քուրթն արդեն իսկ պատրաստել է Շուքյուրի հանդեպ մեղադրականը՝ ընդգծելով, որ Շուքյուրը վիրավորել է ոչ միայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այլև նրա որդի Բիլալ Էրդողանին։ Հիշեցնենք, որ 2013 թվականի վերջին Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործից և դրան հաջորդած Էրդողան-Գյուլեն առճակատման (ինչպես նաև ընդհանրապես Էրդողանի վարած քաղաքականության հետևանքով) ԱԶԿ-ական մի շարք պատգամավորներ մեկուկես տարում լքել էին կուսակցության շարքերը` դառնալով անկախ պատգամավորներ։ Նրանց թվում հայտնվել էր նաև ճանաչված ֆուտբոլիստ Հաքան Շուքյուրը, որին Էրդողանը կոչ էր արել վայր դնել իր մանդատը՝ նրան հիշեցնելով, որ Շուքյուրը խորհրդարանում է հայտնվել ԱԶԿ-ի շարքերում ընդգրկվելու շնորհիվ։ Շուքյուրը սակայն մերժել էր նրան։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am