«Օդի տատանումներ»` նախապատրաստվող աղետից առաջ

Ադրբեջանի իշխող ուժի ներկայացուցիչ Սամեդ Սեյիդովը ԵԽԽՎ-ում մեկնարկած ամառային նստաշրջանին ելույթ ունենալով հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսված է հայ-ադրբեջանական բանակցություններ։ Թե որտեղ և ինչ ձևաչափով ադրբեջանցի պատգամավորը չի հստակեցրել։

«Մենք շատ մոտ ենք իրար։ Բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև շարունակվում են։ Հաջորդ շաբաթ բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա։ Տեսնո՞ւմ եք Հայաստանից իմ գործընկերոջ հռետորաբանությունը։ Նրանք երազում են անցյալի տերմիններով, նրանք ի վիճակի չեն մտածել ապագայի մասին»,- հայտարարել է Սեյիդովը և պնդել, որ հայ պատգամավորների բարձրացրած խնդիրները իրականությանը չեն համապատասխանում։

«Շրջափակո՞ւմ՝ գոյություն չունի, այսպես կոչված ցեղասպանությո՞ւն՝ միանգամայն դուրս է օրակարգից, Լաչինի միջանցքի փակո՞ւմ՝ բոլորովին սխալ կարծիք, սադրանքնե՞ր՝ Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից, ռազմական գործողություննե՞ր՝ ցավոք, մենք տեսնում ենք», - ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը՝ հայկական կողմին կոչ անելով «նստել ու ուղիղ երկխոսություն սկսել Բաքվի հետ՝ ապագայի շուրջ»։

Բաքուն սկսել է բանակցային գործընթացի սողացող թմրեցման քաղաքականությունն արդեն Հայաստանի հետ խնդիրների շուրջ: Մեկ Բաքուն իր գործողություններով դեմ է բանակցությունների ու պայմանավորվածությունների, սակայն մյուս կողմից հայ-ադրբեջանական սահմաններին, Արցախում լարվածությամբ, կրակոցներով ցույց է տալիս, որ ոչ մի խաղաղության հաստատման էլ չի պատրաստվում գնալու:

Պարզապես, ժամանակ առ ժամանակ միջազգային հանրությանը Բաքուն ասում է` «մենք պատրաստ ենք բանակցությունների», «մենք մոտ ենք խաղաղության հաստատմանը» և այլն...

Հիմա Բաքուն հերթական «խաղաղասիրական» ուղերձն է հղում Արևմուտքին, քանի որ հենց Բաքուն է վերջերս հետաձգել Վաշինգտոնի հայ-ադրբեջանական բանակցությունները:

Ի դեպ, Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը կքննարկի Լաչինի միջանցքի ճգնաժամը: Հունիսի 19-ին առաջարկի շուրջ վեճեր են ծավալվել: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է ստեղծված վիճակը: Ադրբեջանի պատվիրակությունը տարատեսակ հնարքներով փորձել է խափանել նախաձեռնությունը, սակայն օրենսդիրների գերիշխող մեծամասնության վճռով հարցը ներառվել է օրակարգում և ԵԽԽՎ Բյուրոյի առաջարկով հրատապ կարգով կքննարկի հունիսի 22-ին նիստում:

Երեկ ամառային նստաշրջանի ծրագրի մասին խոսել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Ըստ «Ազատության», ի շարս այլ թեմաների, ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Կովկասին ու, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտությանը: Նրա խոսքով, առավել հրատապ խնդիրներից է փոխադարձ վստահությունը: Դա ապահովելու համար կողմերը պետք է երկխոսեն և համատեղ ջանքերով աշխատեն տարաձայնությունները վերացնելու վրա:

Նա խոսել է երկու երկրներ Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների այցերը կազմակերպելու կարևորության մասին և ասել, որ շաբաթներ առաջ մի պատվիրակություն եղել է Ադրբեջանում, իսկ երկու շաբաթից մի պատվիրակություն էլ Հայաստան կմեկնի: «Այդ պատվիրակությունների նպատակն է օգնել յուրաքանչյուր կողմին կոնկրետ հարցերում՝ ռազմագերիներ, անհետ կորածներ, ականապատված տարածքների քարտեզներ և լուծում պահանջող այլ բարդություններ», - ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով, Եվրոպայի խորհրդի առաքելությունն է սատարել կողմերին փոխըմբռնման հասնելու ճանապարհին: «Ոչինչ չի կարող փոխարինել համատեղ աշխատանքը հանուն խաղաղության, և մենք, իհարկե, կարող ենք մեր կողմից աջակցել, սակայն այդ աշխատանքի գլխավոր և կարևոր մասի կատարումը վերապահվում է երկու երկրների լիդերներին», - ասել է Պեյչինովիչ-Բուրիչը:

Նա գովեստով է նշել է, որ չնայած ներկայիս բարդ զարգացումներին, երկու երկրների ղեկավարներն այնուամենայնիվ հանդիպումներ են անցկացնում: «Տեսնում ենք, որ կան չլուծված հարցեր, բայց հանդիպումները տեղի են ունենում», - ասել է գլխավոր քարտուղարը:

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը երեկ չէ մեկնարկել, դա երկար պատմություն ունեցող խնդիր է: «Հատկապես հիմա, երբ տեսնում ենք լայնածավալ ագրեսիա Ուկրաինայի նկատմամբ, մեզ, վստահաբար, անհրաժեշտ են հակամարտությունների կարգավորումներ, այլ ոչ թե նոր հակամարտությունների ծագում», - ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2854 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am