Հին-նոր թեզերի գեներացման «միամսյակ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ «ռաունդը» տեղի կունենա հուլիսի 12-ին՝ Լիսաբոնում։ Փաստորեն, իշխանությունները ճիշտ այդքան ժամանակ ունեն հայաստանյան տեղեկատվական-քարոզչական տիրույթում հերթական ալիքի տարածման համար: Խոսքը մի քանի «բլոկի» մասին է՝ հակառուսականության և Արցախի «հանձնման»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը հանձնառություն է վերցրել հատկապես հակառուսական ալիքի առավել ուժեղացման հետ կապված, որի վերաբերյալ իր թիմին դիլիջանյան ժողովի ժամանակ հանգամանալից հրահանգավորել է։ Թեպետ, ըստ էության, այս գործընթացն իշխանություններն արդեն իսկ սկսել են. ի մասնավորի, «մենք կախված կամ կաշկանդված չենք ինչ-որ մեկից» կարգի հայտարարությունները ամբողջովին տեղավորվում են այս հարթությունում։

Թերթի տեղեկություններով, նախալիսաբոնյան «մեկամսյակի» հիմնական թեզերը ակտիվորեն գեներացվելու են արդեն հայտնի թեզերի շուրջ, մասնավորաբար՝ «ՀՀ իշխանությունները Արցախի հետ կապ չունեն», «մենք Արցախից մանդատ չեն ստացել, որպեսզի բանակցենք», «պետք է հարթակ ստեղծենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար», և ամենակարևորը՝ «ռուսական խաղաղապահներին այլընտրանք՝ երրորդ միջնորդ երկրների միջոցով»։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց այդ ժամանակահատվածում է դիտարկվում նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, որի մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, ամենայն հավանականությամբ, կխոսի կամ առնվազն կակնարկի Փաշինյանը։ Հանձնաժողվի նիստին, ի դեպ, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ» ունեմ» խմբակցությունների պատգամավորները, ինչպես երեկ հայտարարվեց, չեն մասնակցի՝ դա գնահատելով շոու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Լունապարկ»-ից 32-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Ֆուտբոլի ֆեդերացիան զբաղված է ֆուտբոլի հերն անիծելով. Բաբկեն Պիպոյան Հաստատվել է Հայաստան – Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը «Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի»․ Ռոնալդու Պորտուգալիայի հավաքականն անդրադարձել է Ռոնալդուի և հայ փոքրիկի հայտնի դրվագին (տեսանյութ) Իրանը և ԱԷՄԳ-ն մոտ են երկկողմ համագործակցության նոր փուլին․ Աբբաս Արաղչի Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում Թուրքիան և Հայաստանը կքննարկեն սահմանների բացման հարցը․ CNN Turk Գողացել են ՀՀ բոդիբիլդինգի և ֆիթնեսի ֆեդերացիայի նախագահի «Toyota»-ի հայելիները՝ թողնելով տելեգրամյան հասցե Կադիրով․ Ուկրաինան պետք է դառնա Ռուսաստանի մարզ Ճապոնիայում աղբամաններից ու ծխարաններից զատ բան չսովորեց․ Գեղամ Մանուկյան Ադրբեջանական գրքերում Հայաստանը ներկայացնում են որպես ռուսների կողմից օկուպացված տարածք Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանություն Հանրապետական մարզադաշտը հակաֆուտբոլային է՝ «կախիչից» սկսած...բայց դա էլ մի այլ կարգի ծաղր է Մենք քեզ կարոտում ենք. Սամվել Կարապետյանի դուստրը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Ագարակի խաչմերուկում բախվել են «Tesla»-ն ու «Toyota»-ն Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջիկա օրերին կհանդիպեն Հայաստանում․ ՀՀ ԱԳՆ Սամվել Կարապետյանը զրպարտության հերքման պահանջով հերթական հայցադիմումն է ներկայացրել «Ճապոնիայում աղբամաններից զատ բան չսովորեց, իրեն ընդունած վարչապետ Իսիբան այսօր հրաժարական է տալու Դպրոցի հանդերձարանում մի քանի տղաներ ծեծի են ենթարկել 8-ամյա երեխայի, ով տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանն ու Թուրքիան կանցկացնեն Մարգարա-Ալիջան անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ․ Սպերցյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am