Հասել ենք այն վիճակին, որ դատական նիստը թողած պայքարում ենք մեր իրավունքների համար.Մարինե Ֆարմանյան (video)
Մենք ոչ թե կոնկրետ համակարգի ենք թիրախավորում, այլ թիրախավորում ենք այն վատ ոստիկաններին, որոնք իրականացնում են նման բռնությունները: Այս մասին Դատախազության բակում ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
«Երկրի բարձրագույն ամբիոնից դատախազը հայտարարեց, որ տեղեկացված չէ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքին: Քանի որ նա միայն «Հ1»-ի լրատվական բազային է հետեւում, կան նաեւ այլ լրատվամիջոցներ, կան ինֆորմացիայի այլ աղբյուրներ, որոնց միջոցով մեր հարգարժան դատախազը կտեղեկանա երկրում կատարվում իրավիճակին, մասնավորապես, փաստաբանների դեմ բռնությունների մասին»,- ասաց Մարինե Ֆարմանյանը:
