«Ինտերը» մտադիր է ձեռք բերել «Բավարիայի» պաշտպանին
«Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում Բոատենգի նկատմամբ: Միլանյան ակումբը մյուս ձմռանը կփորձի ձեռք բերել նրան, եթե նա չվերադառնա «Բավարիայի» մեկնարկային կազմ: Ըստ Football Italia-ի տվյալների՝ «ներաձուրիների» տեխնիկական տնօրեն Վալտեր Սաբատինին շուտով կքննարկի Բոատենգի հնարավոր տեղափոխությունը: Նրա տրանսֆերը գնահատում է 38 մլն եվրո:
