Ո՞վ է մայկա-տռուսիկ հագցրել Վահագն Ալեքսանյանին

Կարելի է երևակայել, թե ԱԺ բուֆետում, «թավշյա» կոտլետ ըմբոշխնելուն զուգահեռ, կարկառուն քպ-ական Վահագն Ալեքսանյանն ինչեր կարող էր ասել նույնքան կարկառուն կուսակից Ալեն Սիմոնյանին: Եվ թող ներեն մեզ Իլֆն ու հատկապես՝ Պետրովը, բայց Վահագն Ալեքսանյանն Ալենին երևի այսպիսի մի բան կարող էր ասել կիսաշշուկով.

-Դուք գնացեք N զորամաս և հարցրեք, թե ի՞նչ հագուկապով էր Ալեքսանյանը՝ նախքան հեղափոխությունը: Եվ ձեզ կասեն, որ նախքան հեղափոխությունը Վահագն Ալեքսանյանը անտռուսիկ էր, Ալե՛ն: Հա, ու՝ անմայկա՛: Հեղափոխությունը, Ալեն, ինձ տռուսիկ հագցրեց...

Հումորը՝ հումոր, սարկազմը՝ սարկազմ, բայց իսկապես, որքա՜ն «կորած» վիճակում պետք է լինի որևէ անձնավորություն, որպեսզի ելնի ու հրապարակավ, այն էլ՝ երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից հայտարարի, թե ինքը զինվորական ծառայության ընթացքում վարտիք ու շապիկ չի ունեցել, իր բառերով՝ «մայկա-տռուսիկ»:

Երդվյալ կամ «վերջացած» նիկոլական Վահագն Ալեքսանյանը ԱԺ–ում հայտարարեց, որ իր ծառայած ժամանակ ինքը մայկա–տռուսիկ չի ունեցել:

Գրեթե վայրկենապես Վահագն Ալեքսանյանը դարձավ հանրային ակտիվ քննարկումների առարկա և, անխուսափելիորեն, հայտնվեց համակողմանի ծաղրական ակնարկների թիրախում:

Եվ, քանի որ Վահագն Ալեքսանյանը իր բանակային՝ անմայկա-տռուսիկ ծառայությունից հոգեբանական խորագույն տրավմա է ստացել, մարդասիրական օգնության կարգով պետք է նրան հուշել, որ եթե դա այդպես է եղել, ապա իր իսկ խմբակցության մեկ այլ կարկառուն ներկայացուցչի, ոչ պակաս երդվյալ նիկոլական Գուրգեն Մելքոնյանի «յախեն պետք է հավաքի» ու նրանի՛ց պատասխան պահանջի իր անտռուսիկ վիճակների համար: Այն պարզ պատճառով, որ «նիկոլի վկա» հիշյալ պաշտոնաթող գեներալն է շատ երկար տարիներ եղել Հայոց բանակի՝ թիկունքի և մատակարարման գծով գլխավոր պատասխանատուն:

Առհասարակ, կան բաներ, որ նորմալ տղամարդը երբեք ու հրապարակավ չի խոստովանի: Բայց արական սեռի ներկայացուցիչ նիկոլականները նման բաներով հպարտանում են, այլ ոչ թե միայն հրապարակավ հայտարարում: Մեկը հայտարարում է, որ բանակում մայկա-տռուսիկ չի ունեցել: Էն մյուսը հայտարարում է, թե բանակում իրեն մի կտոր հաց չեն տվել, սոված-ծարավ է մնացել: Երրորդը հպարտ-հպարտ հանրայնացնում է փաստեր, որոնք վկայում են, որ նա ծառայության ընթացքում ավելի հաճախ ավելի կոթն է բռնել, քան՝ ավտոմատի խզակոթը... Ճիշտ է, դա թե սուտ, արդեն էական չէ։

Լավ, բա ո՞վ է, ի վերջո, մայկա-տռուսիկ հագցրել Վահագն Ալեքսանյանին:

Առաջին հավանական տարբերակն այն է, որ նրան միգուցե Նիկոլ Փաշինյա՞նն է մայկա-տռուսիկ հագցրել: Իսկ կարո՞ղ է... թուրքերն են մայկա-տռուսիկ հագցրել Վահագն Ալեքսանյանին: Միգուցե ամերիկացինե՞րը: Նրանք ունեն, չէ՞՛ այդպիսի ոճային տռուսիկներ՝ ամերիկյան դրոշի տեսքով:

Եվ ի՞նչ մայկա-տռուսիկ են հագցրել:

Չար լեզուներն ասում են, որ նման պարարտ կազմվածք ունեցողին ավելի շատ կսազեր այն յուրահատուկ տռուսիկը, որին «սթրինգ» են ասում, և որը հորիզոնական կողմնորոշված մարմնի դեպքում ընդհանրապես չի երևում: Չնայած, ավելի բարյացկամ ներքնազգեստագիտակները հուշում են, որ ճիշտ կլիներ «խեղճ նիկոլականին» նվիրել մի քանի ձեռք «բոքսեր» կոչվող վարտիքներից (նույն ինքը՝ «սեմեյնի տռուսիկ»): Պակաս նրբանկատները «տատու թումբանի» և «պապու փոխանի» տարբերակներ են նշում, հավելելով, որ պետք է համաժողովրդական հանգանակություն կազմակերպել, որպեսզի մարդը վերջապես հաղթահարի «անմայկատռուսիկության» բարդույթը: Ի վերջո, հանրությանն այդքան ուրախություն պարգևելու համար պե՞տք է որևէ կերպ վարձահատույց լինել:

Իսկ առհասարակ, դժվար է ասել, թե անխուսափելի իշխանափոխությունից հետո նիկոլական իշխանավորներից ով որտե՞ղ կհայտնվի, բայց ենթադրում ենք, որ Վահագն Ալեքսանյանը, նման «ռասկռուտկայից» հետո, նախընտրելի մոդելի աշխատանք կգտնի ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող հայրենական ընկերություններից որևէ մեկում: Դա միաժամանակ կփակի հարցը, թե՝ ո՞վ է մայկա-տռուսիկ հագցրել նրան:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 1603 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am