Վտանգավոր «խաղիկների» սիրահարը

Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման, «Ազատությանը» հայտնում են Կառավարությունից, սակայն առանց հստակեցնելու, թե կոնկրետ երբ։ Փաստաթղթին միանալու դեպքում, ենթադրվում է, որ Հայաստան այցի դեպքում Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի, ինչպես պահանջում է Միջազգային քրեական դատարանը։

Արդյոք միջազգային համաձայնագրի քննարկումը կներառվի առաջիկա արտահե՞րթ, թե՞ արդեն խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում, դեռ հայտնի չէ։ Մինչև այդ, իշխող ուժից էլ չեն հստակեցնում՝ ի՞նչ դիրքորոշում ունեն՝ կո՞ղմ, թե՞ դեմ են միջազգային համաձայնագրի վավերացմանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է՝ իշխող ուժում այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել, քանի որ նախագիծը դեռ Ազգային ժողով չի ներկայացվել. - «Երբ որ կուղարկի Կառավարությունը Ազգային ժողով, արդեն այդ ժամանակ քննարկումներ էլ տեղի կունենան, եթե կարիք լինի՝ հանրային քննարկումներ էլ տեղի կունենան: Այսինքն, այդ ժամանակ նոր Ազգային ժողովը, ըստ էության, իր կարծիքը և եզրակացությունը կտա»:

Հռոմի կանոնադրությունը Հայաստանի Սահմանադրական դատարանը սահմանադրական էր համարել այս տարվա գարնանը։ Բարձր դատարանի որոշումը հաջորդել էր Միջազգային քրեական դատարանի՝ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրամանին։ Միջազգային իրավունքի մասնագետները համոզված են, որ կանոնադրությանը միանալու դեպքում Հայաստանը ստիպված կլինի ձերբակալել Ռուսաստանի նախագահին։

Մոսկվայից անընդունելի էին համարել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը՝ Երևանին զգուշացնելով «չափազանց բացասական» հետևանքների մասին։

ՀՀ կառավարությունից առայժմ չեն պարզաբանում՝ արդյոք Հայաստանը վերապահումներո՞վ կմիանա միջազգային համաձայնագրին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն էլ տեղյակ չէ՝ արդյոք գործադիրը խորհրդարան այնպիսի նախագի՞ծ կներկայացնի, որը հնարավորություն կտա շրջանցել Պուտինի՝ Հայաստանում գտնվելու ընթացքում նրան ձերբակալելու պարտավորությունը։ «Բովանդակությանն եք անդրադառնում՝ ես բովանդակության մասին հիմա չեմ խոսելու: Երբ որ կգա Ազգային ժողով, Ազգային ժողովը իր մեկնաբանությունը կտա: Ինչ տեսքով Կառավարությունը կուղարկի և այլն՝ դա կքննարկենք այն ժամանակ, երբ որ կուղարկի: Հիմա կանխակալ մեկնաբանություն չեմ կարող տալ», - «Ազատությանն» ասաց Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնի է, Երևանը Հռոմի կանոնադրությանը միանալը հիմնավորում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններով՝ ակնկալելով, որ փաստաթղթի վավերացման դեպքում Հայաստանը կկարողանա հանցագործությունների համար Բաքվի դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարանում։

Միջազգային այս ատյանը քննում է ցեղասպանությունները, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունները, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատուներին։

Ազգային ժողովի նախագահն դեռ ամիսներ առաջ խնդրահարույց չէր համարել միջազգային փաստաթղթի վավերացման գործընթացը՝ շեշտելով, որ իշխանությունների քայլն ուղղված չէ որևէ մեկի դեմ կամ կողմ չէ։ Խորհրդարանի խոսնակը նաև արձագանքել էր այն հարցին, թե համաձայնագրի վավերացման դեպքում հայաստանյան իշխանությունները քաղաքական կամք կունենա՞ն Պուտինին ձերբակալելու համար։
«Էկեք հլը մի հատ վավերացնենք, վերջացնենք, Ռուսաստանի նախագահը գա... Կիկոսի մահի վերաբերյալ ես մեկնաբանություններ չեմ տալիս», - ասել էր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով. - «Ինձ հետաքրքիր ա՝ հիմա որ գնա ուրիշ երկիր, որևիցե... Ես ֆիզիկապես դա չեմ պատկերացնում ու, անկեղծ ասած, իրագործումը որևիցե երկրում չեմ պատկերացնում»:

Մինչև Կառավարությունը Ազգային ժողով չբերի նախագիծը՝ պարզ չի լինելու, թե դա ինչ փաստաթուղթ է, և իշխող քաղաքական ուժն ինչ է առաջարկելու խորհրդարանի վավերացման:

Մի կողմից, եթե Փաշինյանի իշխանության նպատակը Ադրբեջանին ըստ արժանվույն պատժելն է, ապա արդյո՞ք Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերով Ադրբեջանին կարելի է պատժել: Մենք տեսնում ենք, որ Ալիևը արհամարհում է Միջազգային դատարանի պահանջները:

Մյուս կողմից, անկախ մեկնաբանություններից, պարզ է, որ սա Մոսկվային լրջորեն նյարդայնացնող գործընթաց է, անկախ Փաշինյանի նպատակներից:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Մոսկվան բացարձակապես անընդունելի համարեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը՝ ՌԴ ղեկավարության առնչությամբ առկա «ողորմելի օրդերի համատեքստում»: Այս մասին այսօր ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։ «Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն անվավեր «օրդերի» համատեքստում», - ՏԱՍՍ-ին ասել էր աղբյուրը:

Պետական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը նաև շեշտել է, որ հայկական կողմը զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։

Փաշինյանի` «խաղեր» տալու, Մոսկվային «բան հասկացնելու» քայլերն, ի վերջո, հանգեցնելու են վտանգավոր սահմանագծի, որից այն կողմ անցնելն արդեն Հայաստանի համար կդառնա կործանարար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3079 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am