Փաշինյանը հիշեց «Կարգին» հաղորդումը

Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև` Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով: «ՔԲնականաբար մենք կողմ ենք քվեարկելու այս նախագծին, բայց ես ուզում եմ, որ մենք վերհիշենք, թե վերջին տարիներին ինչպիսի մեգանախագծեր ենք քննարկել Իրանի հետ կապված, և արձանագրենք, որ բոլոր այդ նախագծերը ձախողված են: Առաջինը՝ 2012 թվականին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Մեղրիում տեղի ունեցած Իրանի հետ համատեղ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի աշխատանքն է, սակայն որեւէ քար նույնիսկ դրված չէ: Եկեք հիշենք այլ նախագծեր Հայաստան-Իրան, որ ձախողվել են: Հիմա արդեն ոչ մեկ չի խոսում Իրան- Հայաստան երկաթուղու կառուցման մասին, տասը տարի ամեն օր դրա մասին էին թմբկահարում, չեն խոսում նավթի վերամշակման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին, անընդհատ խոսում են իրանական գազի մասին, բայց ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ի կազմում դա անհնարին է»,- ասաց Փաշինյանը: Այնուհետև ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության ընթացքով: Պատգամավորը հիշեցրեց, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը սկսվել է դեռևս 2012-ին և պետք է ավարտին հասցվեր հինգ տարվա ընթացքում, սակայն, ըստ նրա, ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Նիկոլ Փաշինյանը նույն հարցն ուղղեց նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, որին ի պատասխան` Գագիկ Մելիքյանն ասաց, որ բանակցություններ են ընթանում շինարարությունը սկսելու կապակցությամբ: «Փաստորեն, էս դեպքում էլ գործ ունենք «Կարգին» հաղորդման հայտնի մանրապատման հետ. «Պատուհանը դրինք, հիմնարկեքը արինք, բանակցությունն արինք»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am