Ոստիկանությունը գողացել է անձնագիրս. Սաակաշվիլի
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ոստիկանությունը գողացել է իր անձնագիրը։ Այս մասին նա հայտարարել է Լվովում մամլո ասուլիսի ընթացքում։ Նշենք, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին կիրակի երեկոյան կողմնակիցների աջակցությամբ հատել էր Ուկրաինայի սահմանը: Սահմանային պետական ծառայության ղեկավարի օգնական Օլեգ Սլոբոդյանը հայտնել է, որ Սաակաշվիլին անօրինական ճանապարհով է հատել սահմանը, քանի որ չի անցել սահմանային հսկողությունը: Գործ է հարուցվել անօրինական սահմանահատման մասին: Սակայն Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում է գտնվում օրինական կերպով, քանի որ այսօր առավոտյան անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։
