Արտակարգ դեպք Փարաքար գյուղում. 35-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Գևորգ Գաբրիելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով։ Նշված քրգործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 10-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ստացած ահազանգի փաստով։ Ժամը 02։00-ի սահմաններում նշված կենտրոն է տեղափոխվել Փարաքար գյուղի բնակիչ՝ 35-ամյա մի տղամարդ, ով որովայնի, կրծքավանդակի ձախ կեսի մասում ունեցել է ծակած-կտրած վերք և իր վիճակի չի եղել կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնելու։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Խորեն Գասպարյանն է։ Արդեն Ոստիկանությունում ոստիկաններն ու քննիչները Վաղարշապատի ոստիկանապետ Գ. Հակոբյանի և քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Փարաքար գյուղի Մեքենագործների փողոցի թիվ 1 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Խ. Գասպարյանի և նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Արզումանյանի միջև, որի ժամանակ Ա. Արզումանյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Խ. Գասպարյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, իսկ ողջ գիշեր ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական ու բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են հայտնաբերել կասկածյալ Ա. Արզումանյանին, ով այսօր՝ սեպտեմբերի 11-ին, վաղ առավոտյան մեղայականով ներկայացել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, ով քննիչ Գ. Գաբրիելյանի որոշմամբ ձերբակալվել է։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am