Տեխասում կրակոցների հետևանքով 8 մարդ է մահացել
Ամերիկյան Տեխաս նահանգում կատաղած տղամարդը կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Rosbalt.ru»-ն՝ հղում տալով Dallas Morning News-ին: Հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի բնակելի տներից մեկում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ոչնչացրել են կասկածյալին: Տանը հայտնաբերվել է 9 մարդ, որոնցից 8-ը` մահացած վիճակում: Հարևանների խոսքով՝ կոնֆլիկտը առաջացել է տանը անցկացված երեկույթի ժամանակ:
