Իլհամ Ալիևը բլոգեր Լապշինին ներում շնորհելու հրամանագիր է ստորագրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բլոգեր Ալեքսանդ Լապշինին ներում շնորհելու մասին հրաման է ստորագրել: Այս մասին հայտնում է «РИА Новости-ն՝ հղում տալով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: Ներման մասին հրամանագիրը ուժի մեջ է ստորագրման պահից: Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բլոգեր, Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Բելառուսում, այնուհետև արտահանձնվել Ադրբեջան:
