Սահակաշվիլին ապօրինաբար հատել է Ուկրաինայի սահմանը
Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ` երկրի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով՝ «Ուկրաինայի պետական սահմանով մարդկանց ապօրինի տեղափոխում»: Ինչպես հաղորդում է Газета.ру-ն՝ Սահակաշվիլիի հարյուրավոր կողմնակիցներ, շղթա կազմելով ուկրաինական սահմանապահների դեմ, կարողացել են նրան տեղափոխել ուկրաինական սահմանից ներս: Բախումների ժամանակ 11 սահմանապահ է տուժել:
