Ինչ ճակատագիր է սպասվում ՀՀ-ի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրին
Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրի քաղաքացիների այցելությունների մասին համաձայնագիրը:ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ համաձայն փոփոխված Սահմանադրության, Խորհրդարանը համաձայնագիրը պետք է հաստատի օրենքով: Ինչպես ներկայացրեց՝ այն ստանդարտ համաձայնագիր է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին Մոլդովայում և Մոլդովայի քաղաքացիներին՝ Հայաստանում կես տարվա ընթացքում 90 օր գտնվել առանց վիզայի: Համաձայնագիրը տարածվում է դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, սովորական քաղաքացիական անձնագրերի և վերադարձի վկայականների վրա: Քանի որ Մոլդովայում կան նաև ծառայողական անձնագրեր, ավելանում են նաև ծառայողական անձնագրերը:
