Ընդդիմության երեկվա պահվածքը քննարկումների առիթ է դարձել

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմության երեկվա պահվածքը քննարկումների առիթ դարձավ. «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի նախաձեռնությանը, որով խստացվում են պատմամշակութային հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը: Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայներով։ «Պատիվ ունեմ»-ից հարկ չհամարեցին հրապարակային պարզաբանել իրենց դիրքորոշումը: Սկսեցին վարկածներ շրջանառվել, թե ՊՈՒ-ականների «ձեռնպահ»-ի պատճառը ՔՊ-ի «կողմն» է, այսինքն՝ Սերժ Սարգսյանի թիմակիցները չեն կարող մի բանին կողմ լինել, որին ՔՊ-ականներնն են կողմ։ Սակայն մենք պարզեցինք, որ սա ընդդիմադիր խմբակցության դիրքորոշման հարցում միայն կիսով չափ է դեր խաղացել։ Քվեարկությունից հետո 2 ֆրակցիաները խոսակցություն են ունեցել, որից մանրամասներ են մեզ հայտնի դարձել:

Պարզվում է՝ ՊՈՒ-ականները նիստի ժամանակ են տեղեկացել, որ գործընկեր ուժը նման նախագիծ է ներկայացրել, մինչդեռ նախկինում, որպես կանոն, համատեղ քննարկել են ներկայացվելիք նախագծերը, փոխադարձ աջակցություն ակնկալել։ Եվ քանի որ տեւական ժամանակ է՝ ընդդիմադիրները շարքային նախագծեր չեն ներկայացնում, միայն հանդես են գալիս անվտանգային խնդիրներից եւ հետպատերազմական իրավիճակից բխող նախաձեռնություններով, ՊՈՒ-ականներն անակնկալի են եկել եւ որոշել են ձեռնպահ քվեարկել։ Սակայն մեզ վստահեցրին, որ այս բացթողումն առաջիկայում կշտկվի։ Մի բան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի փոխհարաբերություններն ուղիղ ազդում են թիմակիցների պահվածքի վրա: Իսկ նրանց միջեւ կապն ակնհայտորեն խզվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am