Մարիամ Փաշինյանը հոր չափ վաստակում է

«Հրապարակ» թերթը գրում է. . «Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Փաշինյանը 2022-ին ստացել է 12 մլն 837 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական եկամուտը մաքուր կազմել է մոտ 1 մլն 68 հազար դրամ։ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2022-ին աշխատելով «Դիջիթեյն» ընկերությունում, որին պատկանում է «Տոտո» առցանց խաղատունը, ստացել է 10 մլն 893 հազար դրամ, հորից ընդամենը 2 մլն դրամով պակաս, ամսական 908 հազար դրամ՝ «Սերժի թվերի» նախարարի աշխատավարձ։Աշոտ Փաշինյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2022-ի սկզբին ունեցել է ընդամենը 3 հազար 200 դրամ, որն էլ կազմել է միակ եկամուտը ողջ 2022 թ․ ընթացքում։ Տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 0 դրամ։ Աշոտ Փաշինյանը որեւէ տեղում չի աշխատում, վարձատրություն չի ստացել, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ որդին կավագործ բանվոր է աշխատել։ Հավանաբար, այդ 3 հազար 200 դրամն է վաստակել։ Իսկ 2021-ին Աշոտ Փաշինյանն աշխատել եւ գումար էր վաստակել․ 1100 դոլար ստացել էր Webiz Georgia վրացական կազմակերպությունից, 67 հազար դրամ՝ «Սվետլանա Մովսիսյան» ԱՁ-ից, 170 հազար դրամ՝ «Ակոտեկ» ՍՊԸ-ից, որի մասին բաց աղբյուրներում տեղեկություն չգտանք։

Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա սեփականության իրավունքով երկու բնակարան ունի՝ իրենց Երրորդ մասի տունն ու եւս մեկ բնակարան՝ բաժնային սեփականության իրավունքով, 3 հատ մեքենա՝ «Նիսան», «Ռենո» եւ «ՎԱԶ» մակնիշների։ 2022-ին, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 90 հազար դրամ, թեեւ 1 մլն 757 հազար դրամ ստացել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Հայէկոնոմբանկից, 3 մլն 910 հազար դրամ էլ՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից, այսինքն՝ «Հայկական ժամանակից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 465 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am