«Ձեռք-ձեռքի, սիրտ-սրտի» առաջ են գալիս. «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը Նիկոլը չէ, այլ` Իրանը

«Զանգեզուրի միջանցքը» դա Հայաստանի հետ խնդիր չէ, «Զանգեզուրի միջանցքը» խնդիր է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու մահմեդական երկրների միջև խնդիր։ Այն, որ Իրանը նման դիրքորոշում է ընդունում այս հարցում, հիասթափեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ, սրանք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտքերն են, որը նա արտահայտել է Ադրբեջան կատարած այցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

Ըստ նրա՝ իրականում դա իրենց էլ պետք է հիասթափեցնի։ «Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե նրանք դրան դրական մոտենային, այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային տրանսպորտով ինտեգրված կլինեին միմյանց, և, հավանաբար, կբացվեր Պեկին-Լոնդոն գիծը», - ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի խթանումը էական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում. «Խաղաղության դռները մի տարածաշրջանում, որտեղ մեծ վիշտ է տեղի ունեցել, կիսաբաց են: Ուստի, կողմերը չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը և գործեն պատասխանատվությամբ»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ Ermenihaber-ի, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալով «մեկ ազգ երկու պետություն» կարգախոսին։ Նա շեշտել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք են զբաղեցնում արևելքի և արևմուտքի միջև։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը գովաբանելով՝ Էրդողանը հավաստիացրել է, որ առևտրից մինչև էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ ավելի են խորացնելու իրենց համագործակցությունը յուրաքանչյուր ոլորտում։ «Նախագահ Իլհամ Ալիև եղբորս հետ ձեռք ձեռքի, սիրտ սրտի տալով մեր հարաբերությունները շարունակելու ենք զարգացնել բոլոր ոլորտներում»։

Թուրքիայի նախագահը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցին՝ վստահություն հայտնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանը կհասնի շատ ավելի բարեկեցիկ պայմանների։ «Իլհամ եղբորս հետ լիարժեք կոորդինացված և համակարգված կերպով իրականացնում ենք այս երկխոսության գործընթացը։ Հավատում եմ նաև, որ, Ալլահի կամքով, մոտ ժամանակներս տեսնելու ենք այս շփումների դրական արդյունքները», ըստ Ermenihaber.am-ի ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի հետ Բաքու մեկնած պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պատասխանել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ լրագրողի հարցին: «Ինչպես մինչև հիմա, այնպես էլ սրանից հետո մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի շրջանակում առավել ակտիվ ենք իրականացնելու մեր գործունեությունը։

Ավելի առաջ ենք մղելու մեր հարաբերությունները։ Շարունակելու ենք մեկ սիրտ լինել մեր ադրբեջանցի եղբայրների հետ։ Մշտապես Ադրբեջանի կողքին ենք»։ Գյուլերը այցի ընթացքում նաև հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: «Մենք էլ պատրաստ ենք հնարավոր ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել։ Ադրբեջանի ուժեղ բանակն ավելի առաջ տանելու համար շարունակելու ենք ՆԱՏՕ-ի ստանդարտներով մեր համատեղ վարժանքները»,- ըստ Ermenihaber-ի, նշել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Էրդողանի` Բաքու կատարած այցը, փաստացի դարձավ Անկարա-Բաքու կուռ դաշինքի անսասանության նոր ցուցադրություն: Էրդողանը Բաքվից հիշեցրեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, իսկ կրտսեր «եղբոր»` Ալիևի հետ բանակցություններից հետո էլ պարզաբանեց, թե Փաշինյանը խնդիր չէ, Իրանն է խնդիրը, որ միջանցքը չի գործարկվում:

Վերընտրված Էրդողանի առաջին այցը «եղբորը», այսպիսով, մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Էրդողանն ու Ալիևը Փաշինյանին խնդիր չեն համարում իրենց նպատակները կյանքի կոչելու հարցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2200 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am