Ադրբեջանական կողմը դեռևս խնդիրներ ունի կողմնորոշման առումով, թե ինչ ճանապարհով, ինչ քարտեզներով պետք է գնա բանակցությունների․ քաղաքագետ

«Առավոտ» թերթը գրում է․ ««Կարծում եմ՝ առաջիկայում բանակցությունների նոր փուլ կլինի՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների ձեւաչափով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։


Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական բանակցությունները հետաձգվում են Բաքվի խնդրանքով, եւ այս պահին հստակեցվում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման ժամկետները։ Ըստ Արմեն Վարդանյանի՝ «պետք չէ սրանից մեծ ողբերգություն սարքել, կամ հեռուն գնացող հետեւություններ անել»։

Մեր հարցին՝ սա ո՞ւմ է ձեռնտու, սա չի՞ նշանակում արդյոք, որ ադրբեջանական կողմն ինքն էլ դեռ չի կողմնորոշվում իր դիրքորոշումներում, քաղաքագետը պատասխանեց. «Ի միջիայլոց՝ նրանք դեռ չեն կողմնորոշվում՝ անկլավների հարցում ինչ են ուզում, նաեւ քարտեզների հարցով էլ դեռ հստակություն չունեն։ Մարտավարական առումով դեռեւս խնդիրներ ունեն կողմնորոշման առումով, թե ինչ ճանապարհով, ինչ քարտեզներով պետք է գնան բանակցությունների»։


Մեր հիշեցմանը՝ օրերս ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում հնարավորություն կա, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Ես անձամբ չեմ հավատում, որ կլինի խաղաղության պայմանագիր, քանի որ խնդիրներն, իրոք, շատ խորքային են, եւ լուրջ հակասություններ կան մի շարք հարցերում։ Իմ կարծիքով՝ այդ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու»։

Հարցին՝ այդ դեպքում բանակցություններն ինչի՞ն են ուղղված, Ա.Վարդանյանը պատասխանեց. «Կողմերը փորձում են բանակցությունների գնալ, բայց ադրբեջանական կողմն առավելապաշտական դիրքերից է խոսում եւ հայկական կողմին տարբերակ չի թողնում գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Պնդում են, որ Արցախում որեւէ զինուժ չլինի, իսկ հայկական կողմը չի կարող գնալ դրան, քանի որ դա կարող է բերել էթնիկ զտման, ցեղասպանության։ Ադրբեջանը հարցը կտրուկ դնում է, որ Արցախի ՊԲ-ն չպիտի լինի, որ դա իրենց ներքին գործն է եւ այլն»։

Հետաքրքրվեցինք՝ այս ֆոնին ավելի վտանգավոր չի՞ դառնում իրավիճակը Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված, մանավանդ՝ կարծես հարցը մոռացության է մատնված, միջազգային կառույցներն էլ են դադարել արցախահայերի շրջափակման մասին խոսել։ Արմեն Վարդանյանն ասաց. «Համաձայն եմ, ըստ էության, գոնե այս պահի դրությամբ այդ հարցն էլ փակվեց, Ադրբեջանը դիրքորոշում է ընդունել եւ չի պատրաստվում գնալ զիջումների։ Միջազգային հանրությունն էլ սուր չի դնում այդ հարցը Ադրբեջանի առաջ, քանի որ նա ասում է՝ իմ տարածքն է, այդտեղ ինչ կուզեմ, կանեմ, անցակետ կուզեմ, կդնեմ։ Ցավոք, կարծես թե այս պահին Ալիեւին հաջողվեց դա էլ մարսել, եւ որեւէ լուրջ հակազդեցություն ո'չ ՀՀ-ի, ո'չ միջազգային հանրության կողմից չկա։ ՀՀ-ի կողմից չկա որեւէ պայման, որ պարտադրեն, թե ապամոնտաժեք այդ անցակետը, միջազգային հանրությունն էլ տարված է Ուկրաինայով, եւ մեծ հաշվով այդ հարցն իրեն չի հուզում։ Գուցե նաեւ կարծում են, որ Ադրբեջանի իրավունքն է՝ իր տարածքում անցակետ տեղադրել»։

Մեր դիտարկմանը՝ պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի 86 600 քկմ-ն՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ, սակայն Ալիեւը հրապարակավ նույնիսկ դեռեւս չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի մատնանշած 29 800 քկմ-ն, այս պարագայում արդյոք ՀՀ կառավարությունը ճի՞շտ քաղաքականություն է որդեգրել, քաղաքագետը պատասխանեց. «Բարդ է ասելը։ Ժամանակը ցույց կտա։ Այս պահին, այո, ճիշտ եք ասում, բայց սա նաեւ Հայաստանի դիրքերը որոշ չափով ուժեղացնում է այն առումով, որ ՀՀ-ն ավելի կառուցողական դիրքերից է հանդես գալիս։ Եթե նախկինում Ադրբեջանն աշխարհին ասում էր՝ ՀՀ-ն իմ տարածքների նկատմամբ ոտնձգություն է կատարում, հավակնություններ ունի, շատ դեպքերում այդ փաստարկն անցնում էր, հիմա Ալիեւը նման բան պնդել չի կարող։ Այստեղ արդեն ՀՀ-ն կարող է դիտվել որպես ավելի կառուցողական կողմ, իսկ Ադրբեջանն՝ ապակառուցողական։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով է այս մարտավարությունն իրեն արդարացնում»։

Հարցին, թե՝ բանակցությունների մասով առաջիկայում ակտիվություն սպասե՞լ, թե՞ ոչ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Մի քանի ձեւաչափով բանակցություններ կլինեն՝ ե'ւ ԱԳ նախարարների, ե'ւ երկրի ղեկավարների, ե'ւ փոխվարչապետերի, ե՛ւ Արմեն Գրիգորյան - Հիքմեթ Հաջիեւ ձեւաչափն է աշխատում։ ԱՄՆ-ն շատ լուրջ է տրամադրված այս հարցին եւ ուզում է, որ լուրջ հաջողությունների հասնեն այն առումով, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Եթե ռուսական կողմը որոշակի նախաձեռնություն ցույց է տալիս, բայց լուրջ չի տրամադրված, ամերիկյան կողմը բավականին լուրջ է տրամադրված, որ մի արդյունք լինի»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am