Ոսկետափում սպանված 80-ամյա ծերունուն խոշտանգել են չորս հոգով. Հարազատները մանրամասներ են պատմում

News.am-ը գրում է. Արարատի մարզի Ոսկետափ գյուղում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած սպանությունից նոր մանրամասներ են պատմում հարազատները: Հիշեցնենք, որ գյուղի բնակիչ 80-ամյա Սարգիս Թադեւոսյանին դուստրերը հայտնաբերել էին սեփական տանը սպանված վիճակում: Ավելի ուշ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նրա սպանության գործում մեղադրյալ է ներգրավվել նույն գյուղի 27-ամյա բնակիչ Վարազդատը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՔԿ-ի նախնական տվյալներով՝ տեղի ունեցածը վենդետա է եղել: Նա որոշել է վրեժխնդիր լինել հոր սպանության համար: Սարգիս Թադևոսյանի հարազատները զանգահարել են NEWS.am-ի խմբագրություն և տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ հայտնել: Նրանք վրդովված են, որ սպանության գործով միայն մեղադրյալ է ներգրավվել 27-ամյա երիտասարդը, մինչդեռ սպանության օրը դուստրերը տեսել են, որ բակից փախել է չորս հոգի: Նախ հարազատներն ասացին, որ վենդետայի պատճառ հանդիսացած սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականին, որի համար դատապարտվել են հինգ հոգի, որից մեկն էլ եղել է Սարգիս Թադևոսյանը: Վերջինս տասը տարի անցկացրել է անազատության մեջ: Նշենք, որ Սարգիս Թադեւոսյանը կնոջ մահից հետո մենակ էր ապրում: Կինը մահացել է դեպքից մեկ ամիս առաջ: Ըստ հարազատների՝ նրա վրա հարձակվել է չորս հոգի և մինչ սպանությունը նախ դաժանաբար խոշտանգել են, գյուղատնտեսական գործիքներով ծեծել են: Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am