Տխրահռչակ Սերժ Թանկյանի երկակի ստանդարտները

Կան կերպարներ, որոնց անհնար է ներել: Այն, որ, իբր «ձրի համերգ» էր տալիս Հանրապետության հրապարակում, հայրենասիրական կոչեր անում, «թավիշ» ողջունում...

Խոսքը «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի մասին է: Վաղուց նրանից ձայն-ձուն չկար: Եվ մեկ էլ՝ լրահոսում հայտնվեց մի տեղեկություն, որ Սերժ Թանկյանը քննադատել է Ադրբեջանում ելույթ ունեցող փոփ-աստղերին, որոնք մասնակցում են «ադրբեջանական բռնապետության կերպարն սպիտակեցնելու» գործին:

Թանկյանը սոցցանցերից մեկում, արձագանքելով իր երկրպագուի հարցին, մասնավորապես նշել է. «Ես, իսկապես, հիասթափված եմ, որ գործընկեր-արվեստագետներին և սպորտային լիգաներին օգտագործում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները և ոտնձգությունները սպիտակեցնելու համար: Այս ֆաշիստական, ռասիստական, օլիգարխիկ ընտանեկան նավթային դիկտատուրան արժանի չէ «Ֆորմուլա 1»-ին կամ @badgalriri-ի (Ռիհաննա) նման արտիստներին, որպեսզի լավ երևա աշխարհի աչքերում»: News.am-ը մեջբերել է Թանկյանի խոսքերը. «Այս իրադարձություններից յուրաքանչյուրը և այս արվեստագետներից յուրաքանչյուրը պատասխանատու են Ադրբեջանում մարդու իրավունքների հետագա խախտման համար»:

Ոսկե արտահայտություններ են, մեր մեջ ասած: Թե՛ հիասթափվածության, թե՛ պատասխանատվության մասով: Լավ է, որ Սերժ Թանկյանը նման կոչեր է ուղղում այլոց: Բայց մեկը լիներ, իրե՛ն թեթևակի որոշ բաներ հիշեցներ:

Ինքը՝ Սերժ Թանկյանը, անձամբ (դեռ այն դերասանուհի տիկնոջը չենք էլ ցանկանում հիշեցնել, ինչպես իր ռեժիսոր ամուսնուն) բացահայտ աջակցել է Նիկոլ Փաշինյանի «թավշյա» երկրաքանդությանը: Ենթադրենք՝ ոգևորված էր, մոլորված էր, հուզված էր և այլն: Մարդը սխալական է, առհասարակ:

Բայց հետո՛: Հետո, հետագայում, նա մի՞թե չի տեսել, թե իր աջակցած Նիկոլ Փաշինյանն ի՛նչ աղետներ բերեց ու շարունակում է բերել Արցախի ու Հայաստանի Հանրապետության գլխին, մեր երկրի քաղաքացիների գլխին:

Սերժ Թանկյանն ալիևների օլիգարխիկ-ֆաշիզմը տեսնում է, իսկ Նիկոլ Փաշինյանի արյունահեղ, գրոտեսկային բռնապետիզմը չի՞ տեսնում:

Սերժ Թանկյանը մի անգամ ծպտուն հանե՞լ է, երբ իր սիրելի փաշինյանական հակամարդ ու հակահայ ռեժիմը, օրինակ, մարդ է բանտարկում և այդ մարդը բանտում հացադուլից մեռնում է:

Սերժ Թանկյանը քանի՞ անգամ է ելույթ ունեցել կամ մի բան ասել, երբ իր սիրելի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի անիվների տակ սպանվեց երիտասարդ հղի կինը՝ Սոնա Մնացականյանը՝ իր չծնված երեխայի հետ:

Սերժ Թանկյանը գոնե հասկանո՞ւմ է, որ իր լռությամբ իր սիրելի Փաշինյանի հետ հավասարապես թաթախված է «Եռաբլուրված» հազարավոր հայ տղաների արյամբ ու ինքն էլ է մտել այդ արյան աններելի մեղքի տակ:

Նա հասկանո՞ւմ է, թե դա ինչ է: Թե՞ մենակ բեմից «բու-բու-բում» անելն է իրենը: Նա հասկանո՞ւմ է, որ այլևս առհավետ ատելի ու մերժելի էակ է դարձել նույնիսկ իր բեմարվեստի երբեմնի սիրահարներից շատերի համար:

Հա, ի՞նչ եղավ, այն տունը, որ Երևանում Թանկյանը պիտի գներ, ինչպես խոստացել էր, դեռ չի գնե՞լ: Թե դեռ չի գնել, թող դիմի Փաշինյանի խմբակցության հանրահայտ օլիգարխներից մեկին, նա վարկով կօգնի:

Սերժ Թանկյա՛ն, ո՞նց ես, քեզ լա՞վ ես զգում, կատարվե՞լ է հոգուդ թաքուն երազանքը, դո՞ւ էլ ես Արցախը ճանաչում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մեջ:

Սերժ Թանկյա՛ն, ենթադրվում է, որ հայերեն կարդալ գիտես: Գնա, Ռափայել Պատկանյանի «Հայերուս թուքը» կարդա, այ սիստեմդ չբլի:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1070 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am