Փաստաբանն արձագանքում է ապօրինությանն ու ենթարկվում բռնության։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառնալով փաստաբան Կարեն Հովհաննիսյանի նկատմամբ բռնությանը։
Հիշեցնենք, որ երեկ ՓՊ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հերթական անգամ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել փաստաբանի նկատմամբ։ Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնի բաժնում։
Ըստ ՓՊ նախագահի՝ վերջին տարիներին նման ինտենսիվությամբ դեպքեր չէին եղել, չորս ամիս առաջ էլ էր բռնություն եղել փաստաբանի նկատմամբ։
«Մենք վերադարձել ենք իննսունականներ։ Այդպիսին է տպավորությունը»,- նկատեց նա։
Սիմոն Բաբայանը վստահեցրեց, որ երբեք չեն լռելու և ամեն նման դեպքի հարցով հետևողական են լինելու։
«Մենք կանգնած ենք մեր փաստաբանի կողքին։ Ինձ համար տարակուսելի է միջազգային կառույցների պահվածքը, նրանք կարծես ջանքեր են գործադրում, որ Հայաստանում դատաիրավական համակարգը բարելավվի, բայց փաստաբանների նկատմամբ բռնությանը զրո արձագանք է լինում։ Ի՞նչ է, այս երևույթները մեր միջազգային գործընկերները նորմա՞լ են գնահատում։ Այսօր վտանգված է փաստաբանի անկախությունն ու նրա գործունեությունը»,- նշեց նա։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը