Գյուղացուն մենակ եք թողնում, կամ պիտի արտագաղթի, կամ տունը թողնի բանկին. ընդդիմադիրը՝ Քերոբյանին (video)
Օրերս աննախադեպ կարկուտի պատճառով բազմաթիվ գյուղեր վնասներ են կրել, գնահատում չի իրականացվել, գյուղացիները դժգոհում են, քանի որ վարկային պարտավորությունների տակ են, ինչ է անում նախարարությունը այս առումով:
ԱԺ նիստի ժամանակ նման հարց ուղղեց Վահան Քերոբյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Վահան Քերոբյանն էլ հակադարձեց, որ իրենք չեն կարող փոխհատուցել այն գյուղացիներին, որոնք չեն ապահովագրել իրենց բերքը:
