Եւս մեկ հավատարմության «ակտ»

Երեկ Հայաստանի խորհրդարանում 96 «կողմ», 7 «դեմ» ձայներով Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, որը ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն է ու կասկած չկա, որ մեծ հաշվով դուրս չի գալու ՀՀԿ-ի վերահսկողության դաշտից, չի ցուցաբերելու «ավելորդ» ինքնուրույնություն, որպեսզի արժանանա իր նախորդի՝ Կարեն Անդրեասյանի ճակատագրին: ԲՀԿ խմբակցությունը ՄԻՊ-ի ընտրությանը մասնակցեց ազատ քվեարկության սկզբունքով: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ընտրությունից առաջ հայտարարեց, որ քվեարկությանը չի մասնակցելու:ՕԵ խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը, սակայն քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը ևս ազատ քվեարկության սկզբունքով է մասնակցելու: ՀԱԿ-ի դիրքորոշումը բավական ծավալուն ելույթով ներկայացրեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որը վերահաստատեց ՄԻՊ թեկնածուի ընտրության շուրջ քննարկումներին եւ քվեարկությանը չմասնակցելու իրենց որոշումը: Զուրաբյանն, այնուամենայնիվ, Թաթոյանին կոչ արեց լինել ոչ թե Սերժ Սարգսյանի պաշտպանը, այլ իսկապես Մարդու իրավունքների պաշտպան: Արման Թաթոյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին հայտարարեց նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:Ինչեւէ, ընտրությունը կայացավ, որից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է հանդես գա երդումով: «Լավագույն տեղն ու վայրը սա է, որպեսզի մենք դա լսենք»,- ասաց նա: Արման Թաթոյանը երդվեց՝ հավատարիմ լինելով ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: «Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ ու ջանասիրությամբ»,- ասաց նա: Ի դեպ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի օգտին, հիշեցնենք, որ 83 պատգամավոր էր քվեարկել, իսկ դեմ` 13 պատգամավոր: Այս քվերակությունը խորհրդանշական է այն համատեքստում, որ Հայաստանում մեծ հաշվով ոչ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակն է բարձրացել, ոչ օբուդսմենի ոլորտն ավելի ինքնուրույն դարձել, ուստի կարելի է եզրահանգել, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն է փոխվել ու մեծացել է այս հատվածի վստահությունն առ իշխանություն: Այլապես ընդդիմադիր կարգավիճակում հանդես եկող առնվազն 40 պատգամավորից միայն 7-ը դեմ չէր քվեարկի իշխանության թեկնածուին: Այն թեկնածուի, որը երեկվանից խորհրդարանում իր «անատամ» ելույթներով ու պատգամավորների  հարցերին ներկայացրած պատասխաններով ի սկզբանե ցույց տվեց, որ ինքը հավատարիմ է լինելու իշխանության «խաղի կանոններին»: Ընդդիմություն թույլ տվեց նվազագույն «դեմ»-երով ՄԻՊ պաշտոնը ստանձնել ՀՀԿ-ի թեկնածուին, որը չպատասխանեց Հայաստանում տարբեր ժամանակներում քաղբանտարկյալների առկայության մասին , քաղաքական երանգ ունեցող եւ իշխանությանը «հարվածող» որեւէ հարցի:
Լուսանկարը՝ armtimes.com-ի
Անի Սահակյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am