Եթե կենդանի լիներ, էս վիճակին էլի Անդրանիկ Մարգարյանի սիրտը չէր դիմանա։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ Անդրանիկ Մարգարյանի կռիվը խարսխված էր ինքնիշխանության համար պայքարի վրա․ ինքը յուրահատուկ կապող օղակ էր՝ իշխանության ու ընդդիմության միջև։
Ինչ վերաբերում է այս իշխանության դեմ պայքարին, ապա Արմեն Աշոտյանը նկատեց՝ իրենք 2018-ից սկսած պայքարում են այս իշխանության դեմ։
«Ստորագրահավաք ենք իրականացնում, որը թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիր է լուծելու։ Նիկոլի ոտքերի տակ պետք է հողը այրվի, որտեղ էլ ինքը լինի։ Կապ չունի՝ ինչ հող է, այն պետք է այրվի Նիկոլի ոտքի տակ։ Սա արդեն արժեհամակարգային ճգնաժամ է, ուստի ստանդարտ գործիքներով այն լուծել չենք կարող»,- նշեց նա։
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը՝ Արմեն Աշոտյանը նկատեց՝ դեռևս որոշում չունեն։
«Եթե ընթացիկ վիճակ լիներ, ապա մենք կմասնակցեինք «սամո սոբոյ»։ Բայց այս փուլում դա որևէ բան չի կարող փոխել։ Եթե մենք կարողանանք ընտրություններին հաջորդող փուլը վերածել Նիկոլի հեռացման պայքարի, ապա ես կողմ կլինեի ընտրություններին»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը