Արդեն որերոդ շաբաթն է, ես խոսում եմ փոսերի մասին՝ երրո՞րդ, չորրո՞րդ, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հատուկ նախորդ նիստից հետո մի հատ էլ փակ քննարկում ենք անում վարչական շրջանների ղեկավարների, վարչության պետերի հետ։ Եվ դեռ փոսերի մասին քննարկումներն ակտուալ են։ Ինչքա՞ն ասեմ՝ փոսեր, փոսեր, փոսեր, փոսեր, ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու», - ասաց Ավինյանը։
Վարչական շրջանների ղեկավարներին փոխքաղաքապետն ասաց, թե երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքներն էլ իրենց պատասխանատվությունն է։
«Ի՞նչ չունեք՝ ֆինա՞նս չունեք, ի՞նչ չունեք էլի, ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է խնդիրը։ Ո՞վ կարող է պատասխանել այս հարցին։ 3 շաբաթ է՝ ես հայերենով ասում եմ՝ փոսեր։ Մետրո պետք է կառուցենք Աջափնյակում, մի ամիս ա փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Հետո էլ կասեք՝ էս մեկը գնաց, նկարեց, ամենապրիմիտիվ մեր աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարենք։ Հատուկ բոլորիդ հավաքել եմ, ասել եմ՝ ժողովո՛ւրդ ջան, փոսերի անուն չլսեմ։ Էս վերջին շաբաթն է, ուզում եք գնացեք, անձամբ լցրեք այդ ասֆալտը։ Հաջորդ երկուշաբթի ինձանից չնեղանաք», - բարկացավ Տիգրան Ավինյանը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը