Մահացել է Պիեռ Բերժեն
Կյանքի 86-րդ տարում վախճանվել է գործարար, Իվ Սեն Լորանի գործընկեր և սիրեկան Պիեռ Բերժեն: Այս մասին գրում է Gala.fr-ն: Գործարարը մահացել է Ֆրանսիայի հարավային՝ Սեն Ռեմի դը Պրովանսի իր կալվածքում: Պիեռ Բերժեն ծնվել է 1930 թվականին՝ ֆրանսիական Օլերոն կղզում: 1958-ին նա ծանոթանում է Իվ Սեն Լորանի հետ: Շուրջ ութ տարի նրանց կապում էին ռոմանտիկ հարաբերությունները: 1961 թվականին Բերժեն և Սեն Լորանը բացում են Yves Saint Laurent նորաձեւության տունը: Բերժեն Yves Saint Laurent-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2002 թվականը:
