ՊՆ-ին գումար են տրամադրում, որն այդպես էլ չի ծախսվում

«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ հինգ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, նա պարբերաբար խոստումներ էր տալիս, թե վերացնելու է համակարգային կոռուպցիան և կառավարումն ավելի արդյունավետ է դարձնելու։ Իսկ շատ դեպքերում կոռուպցիայի դեմ պայքարի ու այլ ռիսկերը կանխելու անվան տակ իշխանությունները փորձում էին արդարացնել իրենց անգործությունը։ Օրինակ՝ արդեն տարիներ շարունակ կապիտալ ծախսերը թերակատարվում են այն պարագայում, երբ կարող էին հավել յալ տնտեսական արդյունք ստեղծել ու նպաստել տնտեսական աճի արագացմանը։ Ավանդաբար իշխանությունները ծախսերի թերակատարումը պայմանավորում են նրանով, որ իրենք փորձում են գնումների համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել և կանխել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։

Նույնիսկ մեկ տարին ահռելի ժամանակահատված է կապիտալ ծախսերի անխոչընդոտ իրականացման հարցը վերջնականապես լուծելու համար, բայց արդեն հինգ տարի է՝ մի կողմից՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերը թերակատարվում են, իսկ մյուս կողմից էլ՝ կոռուպցիոն ռիսկերը վերացված չեն։ Նույնիսկ ընդհակառակը: Պատահական չէ, որ լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են արվում գնումների համակարգում կոռուպցիոն դրսևորումների մասին, որի մասին են վկայում մրցակցության բացակայությունն ու մեկ անձից գնումները։ Ու հատկապես լուրջ խնդիր է այն, որ գնումներն իրականացվում են իշխանության հետ փոխկապակցված անձանցից։ Միայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատ մեկ անձից գնումներն աճել են շուրջ 10 մլրդ-ով ՝ 123,7 մլրդ-ից դառնալով 133,2 մլրդ։ 2023 թվականի առաջին երեք ամիսներին մրցակցության բացակայությամբ պայմանավորված՝ իրականացվել է մեկ անձից ընթացակարգով 119,1 մլրդ-ի գնում, որն ընդհանուրի 71,4 տոկոսն է։

Միաժամանակ, 2023 թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23,5 %-ով կամ 130,1 մլրդ դրամով։ Ընդ որում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13,4 և 69,2 %-ով։ Ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է շուրջ 130 մլրդ դրամ։ Մինչդեռ, 2023 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս կառավարությունը, որպես դրա կարևոր արժանիք, առանձնացնում էր աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերի պլանավորումը։ Մեծ հաշվով, անհասկանալի է, թե ինչ խորքային գործոններով է պայմանավորված ծախսերի թերակատարումը, քանի որ, ըստ տրամաբանության, կառավարությունը գոնե պետք է շահագրգռված լիներ դրանց իրականացմամբ՝ արդյունքներ ցույց տալու համար։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ իշխանությունները ընդունակ չեն նախատեսված կապիտալ ծախսերն իրականացնել ըստ պալանավորված պլանի, կա՛մ էլ ուղղակի չեն ցանկանում։

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ, ինչպես նկատում է «Լույս» հիմնադրամը, կապիտալ ծախսերի ծրագրից նման մեծ շեղումը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի թերակատարմամբ։ ՊՆ-ի իրավասության տակ գտնվող ծրագրերի կատարողականի ծախսերը 12,8 %-ով պակաս են նախորդ տարվա ցուցանիշից այն պարագայում, երբ իշխանական թիմի ներկայացուցիչներն ու հատկապես Փաշինյանը մեծ ոգևորությամբ հպարտանում էին, թե ՊՆ-ին հատկացվելիք միջոցները շեշտակի աճել են։ Փաստացի ստացվում է, որ հանրային ընկալումների վրա ազդելու ու ընդամենը փիառի նպատակով ՊՆ-ին գումար են տրամադրում, որն այդպես էլ չի ծախսվում։

Ու այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ, և բանակն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի։ Բայց եթե ՊՆ-ին հատկացված գումարները չեն ծախսվում, ապա դա ազդում է նաև բանակում ծառայության որակի ու գրավչության վրա։Փաստացի իշխանությունները շահագրգռած չեն, որ հանրության համար զինվորական ծառայությունը գրավիչ դառնա։ Միգուցե այս քայլերը պայմանավորված են նաև իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությամբ ու «խաղաղության օրակարգով», երբ նրանք ամեն ինչ անում են, որ հանկարծ չզայրացնեն թշնամուն, դրա համար էլ բանակի վիճակը չի բարելավվում, գնված զենքերը տեղ չեն հասնում, բարոյահոգեբանական մթնոլորտը շարունակում է մնալ պարտվողական։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am