Իրավիճակ է փոխվել

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջապես: Կարծես թե Հայաստանում ամեն ինչ իր տեղն է ընկնում: Իսկ ես մտածում էի՝ հո մարդուն բան չի եղե՞լ: Հո չի հիվանդացե՞լ ինչ-որ պրոֆեսիոնալ հիվանդությամբ, ասենք՝ թութքով կամ պառկելախոցով: Այսպիսով, արձանագրենք պատմական պահը. 08.06.2023-ի կեսօրից հետո վերջապես, իրոք՝ վերջապես, կառավարության շենքի հարավ-արևմտյան հատվածում վերստին պառկեց հասարակական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Պահանջը, ինչպես միշտ լինում է Վարդգեսի դեպքում, հրատապ և պահանջված է, այս դեպքում դա «մարդու վրա թքելն արդարացում չունի» կարգախոսն է: Պատմությունը հիշում եք: Երևի: Եթե արդեն չեք մոռացել այսքան շուտ: Ինչ որ է, դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ հասարակական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ինչպես ասում են, նորից «ձիու թամբին է»… այսինքն՝ պառկած:

Կարող ենք հիշել, որ վերջին անգամ Գասպարին իր պարբերաբար կատարվող հանրահայտ «պառկել» գործողությունը կատարել էր դեռ մինչև 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» և դրա ժամանակ: Իսկ հետո… գերեզմանային լռություն, անգամ գոնե ձևի համար 44-օրյա պատերազմի ժամանակ կամ հետո չպառկեց, էլ չխոսենք այլ դեպքերի մասին: Եվ այս ամենը նշանակում է, որ Հայաստանում, ինչպես ասում են, «իրավիճակ է փոխվել»: Իհարկե, Գասպարիի պառկելը դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ նրա այս բողոքը ո՛չ ՔՊ-ի, ո՛չ էլ կառավարության, ո՛չ էլ նույնիսկ Նիկոլի դեմ է, այլ մի տեսակ ինչ-որ բարոյահոգեբանական և սանիտարահիգիենիկ ենթատեքս ունի, բայց, ինչպես ասում են, ամենադժվարը առաջին քայլն է, այսինքն՝ Գասպարիի դեպքում՝ առաջին պառկելը…

Հետո գործը կգնա՝ «ինչպես դանակը կարագի մեջ»: Հուսանք, որ այդպես կլինի, որ Գասպարիից հետո կհայտնվեն «վոխուդ» («դուխովի» հակառակ) մակագրությամբ բեյսբոլկաներով երիտասարդներ, փողոցներում կհնչի հու-դըմփ-դըմփ (դըմբդըմբ-հու-ին հակառակ), կսկսեն խոսել «ներկաների թալանի» մասին և այլն, այսինքն՝ իրավիճակը արմատապես կփոխվի: Իսկ առայժմ «նախկինների թ ա լ ա նին» այդքան ընդդ իմ ա ց ա ծ Վարդգես Գասպարին է «մեկ ծաղկով գարուն բերել հայոց աշխարհին»: Բայց եկեք խիստ չդատենք մերօրյա հերոսին, ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում՝ «մկնիկի մեզն էլ է ջրաղացին օգուտ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am