ՔՊ-ականների կողմից «խաղաղ բնակչության» նկատմամբ բռնությունները, հարձակումները համակարգային բնույթ են կրում

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արդեն անհնար է չնկատել, որ ամենատարբեր տրամաչափի «նիկոլականների», եթե կուզեք՝ քպականների ու քպական իշխանության ներկայացուցիչների կողմից «խաղաղ բնակչության» նկատմամբ բռնությունները, հարձակումները համակարգային բնույթ են կրում: Դրանք, հնարավոր է, դեռևս համակարգված չեն, բայց համակարգային են՝ իրենց բնույթով և էությամբ: Վերջին շրջանում նմանօրինակ դեպքերն ու դրանց մասին ահազանգերը, բացահայտումները հաջորդում են մեկը մյուսին: Այսպես, Դիլիջանի ոստիկանության «քրեականի պետը» բացահայտ հարձակվել էր հյուրանոցներից մեկի երիտասարդ, ըստ հրապարակումների՝ անչափահաս աշխատակցի վրա ու նրա նկատմամբ բռնություն գործադրել: Երեկ լրահոսում հայտնվեց քաղաքացու հայտարարությունն առ այն, որ գործով մտել է Գյումրու քաղաքապետարան, որտեղ նրա վրա հարձակվել են և բռնություն գործադրել:

Իսկ դրանից մեկ օր առաջ էլ Արագածավանում էին բուռն կրքեր բորբոքվել: Դեպքի նկարագրությունն ու մանրամասնությունները իսկապես էլ վրդովեցուցիչ են: Եթե հակիրճ ի մի բերենք այս աղմկահարույց միջադեպի վերաբերյալ տարբեր հրապարակումներում արծարծված մանրամասնությունները, ապա ձևավորվում է հետևյալ պատկերը: Մոլի «նիկոլական», ՔՊ անդամ և միմիայն դրա համար Թալինում ինչ-որ պաշտոն ստացած անձնավորությունը տևական ժամանակ քեն է պահել համագյուղացի մի երիտասարդի դեմ: Ապա նախօրեին, նրան մենակ բռնացնելով, նախ փորձել է համոզել, որ նստի իր մեքենան, ինչից երիտասարդը հրաժարվել է, ինչից հետո Սուրեն Թ.-ն «գազի բալոնչիկից» գազ է ցայտել էպիլեպսիա հիվանդություն ունեցող երիտասարդի աչքերին, հարձակվել է նրա վրա ու մահակով հարվածել տուժողի գլխին՝ պատճառելով վնասվածքներ:

Հնարավոր է, նիկոլականը նպատակ է ունեցել սպանել երիտասարդին կամ պատճառել շատ ավելի ծանր վնասվածքներ, սակայն իր մտադրությունները չի կարողացել լիովին իրականացնել, ինչպես իրավաբանները կնշեին՝ իրենից անկախ պատճառներով: Պարզ ասած՝ ձայների վրա մարդիկ են մոտեցել, վրա են հասել և ընդհատել են քպականի կողմից համագյուղացու նկատմամբ բռնության գործադրումը: Այդ միջադեպը տակնուվրա էր արել Արագածավանը: Կատարվածի մասին իմանալով՝ համագյուղացիները ճանապարհն էին փակել, քպականի տունն էին շրջապատել, Արագածավան մեծ թվով ոստիկաններ էին բերվել: Մի խոսքով՝ լարված իրավիճակ էր ստեղծվել: Ի վերջո, հաղորդագրություն եղավ, որ մոլի նիկոլականին ձերբակալել են: Բայց դատելով հրապարակումներից՝ բորբոքված կրքերը դեռ երկար ժամանակ չեն հանդարտվի: Է՛լ ավելին, աղմկահարույց միջադեպի պատճառ դարձած քպականի ֆեյսբուքյան էջից տեսանյութ սկսեց շրջանառվել, ինչն էլ ավելի սաստկացրեց մարդկանց վրդովմունքը:

Նշված նիկոլականը պատմում է, թե ինչպես է մի օր ճանապարհին հանդիպել 7-8 տարեկան մի տղայի, որը գնում էր ֆուտբոլի պարապմունքի, առաջարկել է նստել իր մեքենան, որ տանի, հընթացս հետաքրքրվել է, թե տղան որտեղացի է, որովհետև խոսվածքը տարբերվել է: Երեխան էլ ասել է, որ Արցախից է, իսկ հարցին, թե ինչու է այստեղ, պատասխանել է, որ դավաճան Նիկոլը Արցախը հանձնել է, շուտով Երևանն էլ կհանձնի: Դե, երդվյալ նիկոլականը շատ ծանր է տարել 7-ամյա տղայի անկեղծ ու շիտակ խոսքերը, սկսել է սպառնալիքներ տեղալ նրա ծնողների հասցեին, իսկ տղային էլ, իր իսկ պատմածով, մեքենայից դուրս է բերել և թողել չոլերում...

Կան բնորոշումներ, բառեր, որոնք ինքնին ծանր են: Օրինակ՝ մարդատյաց, հայատյաց, բարոյական արգելակներ ու նորմեր չունեցող, ընտանիքի, երեխայի արժեքն ու հարգը չիմացող, արժեքային նման կողմնորոշիչներ չունեցող: Հա, բայց բոլոր այդ արտահայտությունները գունատ ու թույլ են թվում՝ նման դեպքերի ու դրանց հեղինակների բնութագրման, բնորոշման համար: «Դե, եթե մարդը ցածր մակարդակի վրա է, բռի է ու անկիրթ, հնարավոր է, որ նման դրսևորումներ ունենա»,-հնարավոր է՝ այդպես արձագանքեն տարբեր մարդիկ ու հարցնեն, թե ի՞նչ կապ ունի այստեղ «համակարգայինը»: Կապ ունի: Այն էլ ինչպես ունի: Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության էներգետիկ սնուցիչը ատելությունն ու չարությունն են, սուտն ու բանսարկությունը: Ատելություն միմյանց նկատմամբ, ատելություն «նախկինների», «սևերի», արցախցիների նկատմամբ, ատելություն բոլորի նկատմամբ, ով Նիկոլ Փաշինյանին, մեղմ ասած՝ «փրկիչ» ու աստված (մեղա՜) չի համարում:

Այդ ատելությունը սերմանվել է տարիներով: Իսկ վերջին 4-5 տարին սերմանվում է պետական մակարդակով: Ի լրումն՝ ագրեսիան, որ ուղղակի հորդում է իշխանության ամենավերին օղակից, լինի դա «ասֆալտին ծեփել, պատին փռել...» տարբերակով, թե մուրճ ճոճելով: Մատնելով թերարժեքության, արհամարհվածության, մարգինալության իրենց բարդույթներն ու դրանցով խտացված չարացածությունը՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քպականներն ամեն կերպ ձգտում են ընդգծել, որ հիմա իրենց դեմ «խաղ չկա»: Հենց այդ՝ «մեր դեմ խաղ չկա»-ի, կներեք, աշխարհընկալմամբ են պայմանավորված բոլոր այլանդակությունները, որ անընդհատ տեղի են ունենում քպականների մասնակցությամբ՝ շարքային լինի, կիսաշարքային, թե, ասենք, պատգամավոր:

Սա նրանց ընդհանրական տեսակն է, իսկ վերը նշված բնորոշումները շատ հատուկ են հենց նիկոլականություն կոչվող հիվանդությամբ տառապողներին: Անմարդկային: Մարդատյաց: Հայատյաց: Չար: Ընտանիք ու այլ արժեքներ չճանաչող: Անհայրենիք... Այո, բառերը թույլ են: Մյուս կողմից: Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա թիմից շատ-շատերը հրաշալի գիտակցում են, թե ինչեր են արել և շարունակում անել: Հրաշալի գիտակցում են, որ վաղ թե ուշ այդ ամենի համար, հազարավոր տղաների կոտորածի մատնելու համար, Արցախն ուրանալու համար, Հայաստանը թշնամու ոտքի տակ նետելու համար պատասխանատվության են ենթարկվելու: Եվ, բնականաբար, վախենում են այդ «վաղ թե ուշ»-ից, ու նաև այդ վախերով պայմանավորված՝ ավելի են չարանում մնացած բոլորիս նկատմամբ: Իսկ այդքան չարությունն ու ատելությունը չեն կարող ժամանակ առ ժամանակ ամենատարբեր դրսևորումներ չունենալ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am