Փաշինյանի ու «փաշինյանների» վտանգավոր ու մահաբեր ավտոշարասյունները

Այն, որ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է շրջակայքում գտնվող հայ մարդկանց համար, կարծում ենք, ակնհայտ է: Համենայն դեպս, կա արձանագրված, անհերքելի ու անփոփոխելի դաժան և անողոք փաստ. 2021 թվականի ապրիլի 26-ի երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, Նիկոլ Փաշինյանի մարմնի փոխադրմամբ զբաղվող ավտոշարասյան մեքենաներից մեկը (վարորդ՝ Արամ Նավասարդյան) մահացու վրաերթի ենթարկեց երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին՝ սպանելով թե՛ կնոջը, թե՛ նրա չծնված երեխային:

Արձանագրված մյուս անողոք փաստն այն է, որ վրաերթից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա ավտոշարասյունը շարունակեցին իրենց ընթացքը՝ տուժողին թողնելով անօգնական վիճակում:

Արձանագրված ու անհերքելի փաստ է և այն, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում պատասխանատվությունից ազատել է իր ավտոշարասյան տվյալ մեքենան վարած ու հղի կնոջը և նրա չծնված երեխային սպանած վարորդին, որը առոք-փառոք, ողջ-առողջ, շարունակում է վայելել կյանքի բերկրանքը:

Բայց վտանգավոր է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը, այլև նրա ենթակա մյուս ավտոշարասյունյալ պաշտոնյաների: Նախօրեին ոչ այլ ոք, այլ «թավշյա» երկրաքանդության նկատելի շահառուներից ոչ անհայտ, ավելի ճիշտ՝ տխրահռչակ, Դանիել Իոաննիսյանը աղմուկ բարձրացրեց, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ավտոշարասյան պատճառով, հունիսի 8-ին, ժամը 8։45-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում վթարի է ենթարկվել «Ֆորդ ֆոկուս» մակնիշի ավտոմեքենա, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի հետևանքները կարող էին շատ ավելի ծանր լինել, քանի որ շրջված մեքենան բախվել է այլ մեքենաների ևս, որոնցից մեկը՝ երթուղային միկրոավտոբուս է եղել:

Այս տեղեկության մեջ ուշագրավ է միանգամից մի քանի բան:

Նախ, բանից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի ՆԳ նախարարը ավտոշարասյան ուղեկցությամբ է տեղաշարժվում: Եթե իջևանցի ՆԳ նախարարն ավտոշարասյուն չունենար, երևի նրա խանչյալի քարը կամ ուսադրի աստղն ընկնեին: Ախր իրենք պապական ավտոշարասյուններով են դեսուդեն շարժվել:

Մյուս հատկանշական պարագան այն է, որ այս միջադեպի վերաբերյալ ամենից ակտիվ աղմկողը Դանիել Իոաննիսյանն է, բայց «թավշիստների» ներքին իրարուտոցին թողնենք իրենց:

Երրորդ հատկանշական հանգամանքն այն է, որ հանրության ու շրջակայքում հայտնված հայ մարդկանց համար վտանգավոր ու մահաբեր է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, այլև նրա ենթակա այլ «թավշիստների» ատոշարասյունները («քայլողներին» տեսե՜ք):

Եվ վերջապես, հատկանշական հանգամանք է այն, որ հանրության ուշադրությունում հայտնված դեպքի վերաբերյալ այսպես ասած՝ «քննությունը» բոլոր ճիգերը գործադրում է, որպեսզի կատարվածի համար պատասխանատվությունից ազատի ՆԳ նախարարին և նրան ուղեկցող ավտոշարասյան մեքենայի վարորդին: Դե, սա արդեն «կլասիկա» է. «Ռավիկ նիֆչյոմ նէվինավատ...» հայտնի սքեթչի տարբերակով: Այսինքն, ինչ էլ լինի, նույնիկ ամենից բացահայտ եղելության դեպքում, նիկոլականները մեղավոր կհամարեն նախկիններին, չուզողներին, Տիգրան Մեծին, աստղերի դասավորությանը, «մութ ուժերին», իսկ իրենք երբեք ու ոչ մի դեպքում ոչ մի բանի համար պատասխանատու և մեղավոր չեն:

Ճիշտ է, դրանից Նիկոլ Փաշինյանն ու մյուս «նիկոլփաշինյանները» չեն դադարում ուղղակի սպառնալիք լինել շրջակայքում հայտնված հայ մարդկանց համար:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 843 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am