Նպատակ ունեն ինձ գցել քաշքշուքների մեջ․ Արթուր Համբարձումյան

ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոլեկտիվով Արմենին հասցրեցին մահվան:
Այդ կոլեկտիվի մեջ էին ձերբակալման հրահանգ տվողը, հրահանգ տվողին ստորաքաշորեն ծառայող՝ որսորդ միության վերածված ԱԱԾ-ականները, կալանքի սանկցիա տված դատավորը:
Դեպքի առիթով հարուցված քրեական գործով ես անցնում էի որպես վկա, որովհետև ասել էի հարցազրույցներիցս մեկում այն ինչ նոր կարդացիք: Հետո Շիրակի մարզի դատախազի տեղակալ Եդիգարյան Արամը որոշեց, որ պետք է ինձ դատել, որովհետև Արմենին կալանք տված և այժմ կաշառակերության համար դատվող դատավորին հասցրել եմ հրապարակային վիրավորանք:
Հետաքրքիր է՝ գործ կարող, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Եդիգարյանը տեղյա՞կ է, թե ժամանակին Հայաստանում դատավորների մասին ինչեր են ասել փաշինայնականները: Հետաքրքրիր է՝ գործ կարող այս սուբյեկտը տեղյա՞կ է, թե ինչպես էր Փաշինյանը հրահանգում դատարանների դռները շրջափակել, որպեսզի <վնգստացող դատավորները> չկարողանան մտնել ներս: Իսկ որ դատավորների կայացրաց վճիռները չկատարելու հրապարակային կոչեր էին հնչեցնում իշխանավորները, դրանից տեղյա՞կ է:
Փաշինյանի հակամարդկային ռեժիմին ծառայող իրավաբան՝ օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար, լս՞ել ես:
Եդիգարյան Արամ , դու մեղավոր չէս: Քեզ այդ պաշտոնին նշանակողն է մեղավոր, քեզ դիպլոմ տվողն է մեղավոր, քեզ դաստիարակողն է մեղավոր, արդարադատության երկրոդ դասի խորհրդականի աստիճան շնորհողն է մեղավոր:
Դու դառնալու ես շուտով պոպուլյար՝ Եդիգարյան Արամ:
Իշխանափոխությունից հետո քեզ նմանները համակարգից դուրս են շպրտվելու, իսկ իրավագիտության ֆակուլտետներում բացատրելու են, թե ինչ աղետ կարող է բերել պետությանը երբ իրավապահ համակարգը սկսում է ստորաքարշորեն ծառայել սամոդուռ ղեկավարներին»։

Երեկ հայտնի է դարձել, որ Արթուր Համբարձումյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանք տված դատավոր Արուսյակ Ալեքսանյանին հրապարակայնորեն վիրավորելու համար։

Մեզ հետ զրույցում Արթուր Համբարձումյանը նշեց․ «Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արամ Եդիգարյանը իմ դեմ գործ է հարուցել Արմեն Գրիգորյանի հուղարկավորության օրը Գրիգորյանին կալանք տված դատավոր Արուսյակ Ալեքսանյանին վիրավորելու համար, ում դեռ չէին մեղադրել կաշառք վերցնելու գործով ու չէր կալանավորվել»։

Ըստ Համբարձումյանի՝ սա մանր խուլիգանություն է իր նկատմամբ․ «Սրա նպատակն է ինձ գցել քաշքշուքի մեջ։ Սա պայմանավորված է նաև իմ հանրային խոսքով, որը խիստ քննադատություն է՝ ուղղված Նիկոլին ու իր իշխանությանը»։

 

դիտվել է 2881 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am