Ռուսական ռազմափոխադրող ավիացիան 280 թռիչք է իրականացրել Սիրիայում
Ռուսական ռազմափոխադրող ավիացիան ավելի քան 280 թռիչք է իրականացրել Սիրիայում, գրեթե 14 հազար տոննա բեռ է տեղափոխվել: Այդ մասին հայտնել է ռազմատիեզերական ուժերի գծով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովը: Նրա խոսքով, Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հմեյմիմ օդանավակայանի ենթակառուցվածքի նախապատրաստման շրջանակում Իլ-76 եւ Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռների անձնակազմերի կողմից ավելի քան 280 թռիչք է իրականացվել եւ տեղափոխվել է 13 հազար 750 տոննա բեռ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
