«Հերոս» բառը բոլոր առումներով արժեզրկվել է: Ի վերջո` ո՞վ է իրական հերոսը

«Հրապարակի» զրուցակիցն արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար զոհված, 44-օրյա պատերազմի սիմվոլ Ալբերտ Հովհաննիսյանի հայրն է` Արտակ Հովհաննիսյանը:


- Վերջին շրջանում հասարակության քննարկման առանցքում Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն է: Հենց առաջին դատական նիստում Աշոտ Փաշինյանը «հրահանգ» իջեցրեց դատավորին, թե տնային կալանքը շատ մեղմ է, եւ տիկին Գայանեին 1 ամիս 15 օրով կալանավորեցին: Հետեւո՞ւմ եք այդ պրոցեսներին, ի՞նչ գնահատական կտաք:

- Իմ դիրքորոշումը հետեւյալն է` կան գծեր, որոնք ոչ մի պարագայում չպետք է հատվեն, անկախ նրանից՝ զոհվածի ծնող է, թե վարչապետի որդի: Կան կարգավիճակներ, որոնք անպայման պետք է հարգեն: Օրինակ` ես այս գործով դատական նիստին հետեւում էի եւ չէի հասկանում, թե ինչպես կարող է երիտասարդ տղան իր մոր տարիքի կնոջ հետ այդ ձեւով խոսել, այդ ձեւով շփվել: Ոչ մի կերպ դա չեմ հասկանում:

- Ձեր կարծիքով` տիկին Գայանեն իսկապե՞ս այդ տղային փորձել է առեւանգել:

- Ես իրավաբան չեմ, իրավական տեսանկյունից ոչինչ չեմ կարող մեկնաբանել, սակայն մարդկային տեսանկյունից կարող եմ ասել` ոչ, չէր կարելի նման կերպ վարվել, չեմ կարծում, որ այս պարագայում կալանավորելն ամենալավ տարբերակն էր, հատկապես, երբ մարդուն ոչ մի վնասվածք չեն հասցրել: Կան տարբեր ձեւեր` պատասխանատվության ենթարկելու համար:

- Մեր մեջ, կարծես, արժեհամակարգ են փոխում: Օրինակ` նույն Աշոտը դատարանի դահլիճում հայտարարեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, անկախ նրանից՝ զոհվածի մայր է, թե ոչ, եւ զարմացավ, որ «զոհվածի մայր», «կին» արտահայտություններն են օգտագործում: Համացանցում էլ տարատեսակ հայհոյանքներ ենք տեսնում՝ զոհվածների հարազատների եւ ծնողների հասցեին: Ինչի՞ արդյունքում ձեւավորվեց այս ամոթալի մշակույթը:

- Այդ ամոթալի մշակույթը ձեւավորվեց այն ժամանակ, երբ իբր թե հեղափոխություն եղավ, բայց իրականում ոչ մի հեղափոխություն էլ չի եղել: Մարդկանց ազատություն են տալիս, իսկ շատերը չեն կարողանում իրենց տիրապետել ու կառավարել: Ինչ վերաբերում է հայհոյելուն, ապա այնպես կարող ենք հայհոյել, որ իրենց չափն ու տեղը ճանաչեն: Անկախ նրանից, թե ծնողն ինչ արարք է իրեն թույլ տվել, անկախ այն բանից, որ այդ արարքները կարող են տգեղ լինել եւ շատերին էլ դուր չգալ, միեւնույն է` չի կարելի նման լկտի ձեւով արտահայտվել: Ես չեմ ասում, թե զոհված որդի ունենալու հանգամանքը պետք է շահարկեն ու մատի փաթաթան դարձնեն, բայց, ամեն դեպքում, հայհոյանքներով արձագանքելն անթույլատրելի է: Աշոտն իր ծնողների որդին է, իսկ ամեն ծնողի համար իր երեխան թանկ է, նրա ծնողները նախաձեռնել են իրենց տղային պաշտպանել, բայց չէ՞ որ շատ ու շատ ծնողներ էլ Աշոտից ոչ պակաս լավ տղաներ են կորցրել, եկեք մի պահ նրանց հոգեվիճակն էլ պատկերացնենք, հասկանանք` այդ մարդիկ չէի՞ն ուզում իրենց ձագին պաշտպանել:

- «Հերոս» բառն էլ է կարծես արժեզրկվել: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր տղան էլ է հերոս` հետո՞ ինչ, որ չի զոհվել: Մի ժամանակ հասարակությունը գերիներին էլ էր հերոսացնում, հետո սկսեցին խոսել, թե նրանք դավաճաններ են, ու այսպես շարունակ: «Հերոս» բառը բոլոր առումներով արժեզրկվել է: Ի վերջո` ո՞վ է իրական հերոսը:

- Սա շատ զգայուն, նուրբ հարց է: Հաղթողին էլ են հերոս ասում, փախնողին էլ են հերոս ասում, դավաճանին էլ են հերոս ասում, սահման չհատածին ու ոչ մի բան չարածին էլ են հերոս ասում, իսկ ովքեր իսկապես հերոսաբար կռվել են, չեն նահանջել, հավասարեցվել են նրանց մակարդակին, որոնք, արդեն ասացի, ինչ «հերոսություններ» են արել: «Հերոս» բառը հենց այնպես չեն արժեզրկում: Այնպիսի մի փուլի են հասցրել, որ Աշոտին հերոս ասեն, Աշոտի մորն էլ` հերոսամայր: Նուրբ հարցեր են շատ, ծնողներն էլ են իրենց արարքներով դրան նպաստում: Չի կարելի «հերոս» բառն այդ աստիճան արժեզրկել:

- Ովքե՞ր են իրական հերոսները:

- Ամեն մարդ իր զավակին է հերոսացնում, բայց պետք է հերոսացվեն սխրանքներ գործածները: Անցած ճանապարհով են հերոսացվում: Պետք է նախ հասկանալ, թե ով ինչ է արել, ինչո՞ւ չեն պարզում, սպասում են՝ մե՞նք ասենք:

- Իսկ երկրում տիրող իրավիճակին հետեւո՞ւմ եք: Հիմա էլ անկլավներ, ճանապարհներ հանձնելու մասին է իշխանությունը խոսում:

- Ես քաղաքականության մեջ չկամ: Շատ հեռու եմ դրանից, իսկ տեղի ունեցողը քաղաքական պրոցեսներ են, եթե մարդկային հարցեր լինեին, կասեի: Բայց նախկին-ներկա համախմբման արդյունքում հասել ենք սրան: Չկան համաժողովրդական քայլեր, պառակտելով՝ մեզ փակուղի են մտցրել:

- Տղաները եւ Ձեր տղան էլ զոհվեցին հայրենիքի համար: Հիմա այդ հայրենիքն է հանձնվում: Կարծում եք՝ երկիր հանձնելը քաղաքակա՞ն հարց է:

- Մեզ նման մտածող քիչ մարդիկ կան: Մի քանի օր առաջ գինու մեծ փառատոն էր, մարդիկ գինի էին խմում եւ ուրախանում: Մինչեւ էդ մարդկանց տուն չմտնեն ու նրանց չվնասեն, նրանք ոչինչ չեն հասկանալու:

 

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am