ԱԱԾ-ականները ավտոմատներով ռե՞յդ են իրականացրել

Հրապարակը գրում է.. Օրերս արդարադատության նախարարության «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկում արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ ԱԱԾ հատուկ ջոկատայինների ահռելի մի խումբ անսպասելի մուտք է գործել հիմնարկ եւ հատուկ գործողություն իրականացրել` գետնին պառկեցնելով անգամ հիմնարկի աշխատակիցներին։ Հատուկ ջոկատայինները, ըստ համակարգին մոտ տեղեկացված մեր աղբյուրի, զինված են եղել ավտոմատներով, ինչը քրեակատարողական ծառայության ներքին կանոնակարգերով եւ օրենքով արգելված է։ Մեր աղբյուրը հայտնում է, որ հատուկ ջոկատայիններն ավտոմատներով ներխուժել են դատապարտյալների խցերը, պառկեցրել մարդկանց գետնին եւ խուզարկություններ ու համատարած զննություններ իրականացրել։ Այնուհետեւ, գիշերով նրանք այցելել են նաեւ բերդի ղեկավար աշխատողների տները եւ այստեղ նույնպես խուզարկություններ են իրականացրել։


Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ ԱԱԾ-ականները «Նուբարաշենի» խցերում, աշխատակիցների աշխատասենյակներում եւ նրանց տներում թմրամիջոցներ են փնտրել, քանի որ ռեյդն իրականացվել է համապատասխան ահազանգի հիման վրա։ Այն բավականին լուրջ է եղել։ Դատապարտյալներից մեկը, որի անունը գաղտնի է պահվում, զանգահարել է ԱԱԾ եւ հայտնել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «շեֆերի մակարդակով նարկոտիկ ա պտտվում», որ թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավված են ե՛ւ դատապարտյալները, ե՛ւ հիմնարկի աշխատողները։ Ահազանգը, ըստ ԱԱԾ-ի, այնքան լուրջ ու համոզիչ է եղել, որ ԱԱԾ տնօրենը որեւէ այլ իրավապահ կառույց չի ներգրավել, եւ այն ստանալուն պես որոշել են իրենց ուժերով իրացնել այն` թմրանյութերի ու հանցագործների որջը բացահայտելու դափնիները մենակ վայելելու: Հատուկ ջոկատայիններին ուղարկել են «Կլորներ»։

Աբսուրդն այն է, որ զննությունների ու խուզարկությունների արդյունքում ԱԱԾ-ականները թմրամիջոցներ չեն հայտնաբերել, եւ նրանց միակ «օգտակար գտածոն» եղել է մեկ փամփուշտը, որը նրանք գտել են ՔԿՀ աշխատողներից մեկի տանը։ Օպերացիան կմնար աննկատ, եթե ԱԱԾ-ի այս գործելաոճից վիրավորված չլինեին կալանավայրի ղեկավարությունն ու արդարադատության նախարարությունը։ Վերջիններիս դուր չի եկել այն, որ ԱԱԾ-ն, փաստորեն, առանց զգուշացնելու, մինչեւ ատամները զինված՝ ուժային ջոկատ է ուղարկում ռեժիմային հաստատություն եւ այդ մասին անգամ արդարադատության նախարարին տեղյակ չի պահում։

Սույն միջադեպի արդյունքում, ասում են, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հարաբերությունները խիստ լարվել են։ Այս պատմությունն ու փոխադարձ դժգոհությունները հասել են նաեւ վարչապետին, եւ հիմա բոլորը սպասում են, թե ում կողմն է բռնելու Նիկոլը, իսկ ում բախտն այս հակամարտության մեջ չի բերելու։

Ի դեպ, վերջերս ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուշագրավ հայտարարություն էր արել այն մասին, որ թմրամիջոցների ծավալներն ու իրացումը մի քանի անգամ ավելացել են, եւ որ ԱԱԾ-ն գտել է դրա դեմ պայքարի ճանապարհը, ու ակտիվ գործողություններ են տարվում։ Նաեւ ասել էր, որ առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են այդ բիզնեսում։ Եթե ավտոմատավոր ահաբեկիչների գրոհն է ԱԱԾ տնօրենի գտած ճանապարհը, ապա այն, փաստորեն, այնքան էլ արդյունավետ չէ։ Անգամ դետեկտիվ ֆիլմերի պարզ հեռուստադիտողը գիտի, որ ինֆորմացիայի իրացումը՝ նման ուժային ձեւերով, հիմնականում հանգեցնում է տապալման։ Չգիտես ինչու, ԵՊՀ դասախոսների դեպքում նույն ԱԱԾ-ն երկարատեւ ու լուրջ աշխատանք էր կատարել․ շուրջ 4 ամիս լսելով ու նկարահանելով նրանց աշխատասենյակները, ձայնագրելով հեռախոսները եւ արդեն ունենալով ապացույցների լուրջ բազա՝ ավարտել են «կաշառք» օպերացիան։ Այս դեպքում որոշել են գործել արագ եւ ահաբեկչական ձեւերով, եւ, ինչպես ասում են, գետը գերան չի բերել։ Ի դեպ, «ավտոմատն ընդդեմ թմրանյութի» օպերացիայի արդյունքում միակ տուժողն ահազանգ հնչեցնող դատապարտյալն է եղել։ Նրան մեղադրանք է առաջադրվել «սուտ մատնություն» հոդվածով, եւ կալանավայրում նրա նկատմամբ հաշվեհարդարից խուսափելու նպատակով նրան տեղափոխել են ԱԱԾ «պադվալ»՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

ՀԳ․ Մենք դիմեցինք ԱԱԾ եւ Քրեակատարողական ծառայության մամուլի հետ աշխատանքի պատասխանատուներին՝ խնդրելով ճշտել մեր տեղեկությունները։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չհերքեցին դրանք, այլ պահանջեցին գրավոր հարցումներ, որոնց կպատասխանեն օրենքով սահմանված ժամկետում։ Նրանց պատասխանները ստանալուն պես կհրապարակվեն։ Ի դեպ, մի քանի օր առաջ էլ մենք գրել էինք, որ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ԱԱԾ բարձրաստիճան աշխատակիցներից մեկի` Խաչատուր Կոստանդյանի որդուն, որի մեքենայի մեջ հայտնաբերել էին մոտ 240 պարկ թմրանյութ, որը նա ընկերոջ հետ տեղափոխում էր Երեւան: Այնպես որ՝ ճիշտ կլինի նախ «սեփական ախոռները» մաքրել:

 

 

 

դիտվել է 567 անգամ
Լրահոս
Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am