Ալիևի տհաճ անակնկալը` ԱՄՆ-ին. Կմարսի՞ Վաշինգտոնը ապտակը

Երեկ հետաքրքրական լուր ստացվեց Բաքվից: Ադրբեջանական կողմի խնդրանքով՝ մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է, հայտնեց Հայաստանի ԱԳՆ-ն: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ, ըստ արտգործնախարարության, հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի:
Ավելի վաղ արտգործնախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն հունիսի 12-ին Վաշինգտոնում։

Անդրադառնալով Վաշինգտոնում հունիսի 12-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման հետաձգման հարցին, Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, որ հիմա քննարկվում է նոր ժամկետը: «Մենք հուսով ենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասել է խոսնակը: Նրա փոխանցմամբ, նոր ժամկետի մասին տեղեկությունը կհրապարակի հանդիպումը կազմակերպող կողմը:

Բաքուն, փաստորեն, խուսափում է Վաշինգտոնի հովանու ներքո կազմակերպվող հանդիպման գնալուց: Ինչո՞ւ... Մոսկվային, բնականաբար, դուր գալու նպատակով:
Փոխանակ գնալ բանակցությունների, Ադրբեջանը մեկ է ամիս Արցախի ու Հայաստանի սահմաններում լարվածություն է պահպանում:

Ըստ Բաքվի, բանակցությունների իմաստը ո՞րն է, եթե Ալիևը իր պահանջները կարող է ստանալ շարունակական շանտաժի ու ճնշումների պայմաններում: Իսկ ո՞վ է խանգարում նրան այդ գործում... Առայժմ, ցավոք, Մոսկվան, որտեղից 2020թ. 44-օրյա պատերազմից հետո առայժմ որևէ քննադատական խոսք չի լսել Ադրբեջանի ագրեսիվ, ծավալապաշտական հայտարարությունների վերաբերյալ:

Ըստ ամենայնի, Վաշինգտոնը այդպես հանգիստ չի թողնի Ալիևի` բանակցություններ ձախողելու խնդիրը, կհասնի այլ ժամկետում բանակցությունների կազմակերպման:
Երեկ մեկ այլ ուշագրավ տեղեկություն էլ հայտնի դարձավ:

Նախօրեին կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի առաջին հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկված հինգ թեմաներից երկուսը անմիջականորեն առնչվել են Հայաստանի Հանրապետությանը։

Թուրքիայի պետական հեռուստատեսությունը, երկրի ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրությունը վկայակոչելով, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում բարձրաստիճան դիվանագետները «քննարկել են Սև ծովով Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները»։
Այսինքն, ԱՄՆ-Թուրքիա բանակցությունների օրակարգում երկու թեմա Վաշինգտոնը թեժ է պահում:

Ուշագրավ է, ի դեպ, որ ամերիկյան կողմը մինչ այս պահը Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում կամ էլ սոցիալական ցանցերի պաշտոնական օգտահաշիվներից որևէ մեկում հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն չի հրապարակել։

Ավելին, Բլինքենի և Թուրքիայի ԱԳՆ զրույցից մի քանի ժամ առաջ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվում էր հստակեցնել, թե երբ է նախատեսված երկու դիվանագետների առաջին շփումը։ «Թուրքիան կարևոր գործընկեր է և ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն է։ Ես գիտեմ, որ պետքարտուղարը անհամբերությամբ սպասում է իր նորանշանակ գործընկերոջ հետ զրույցին, սակայն ես որևէ ժամանակացույց այդ առումով ներկայացնել չեմ կարող, չեմ կարող ասել, թե երբ դա տեղի կունենա։ Կարող եմ միայն ասել, որ նա ցանկանում է, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ», - հայտարարում էր Պատելը։

 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4781 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am